Սուրբ Եղիշե եկեղեցի (Վարդաշեն)
Սուրբ Եղիշե եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Վարդաշեն |
Church of Saint Elisæus Վիքիպահեստում |
Սուրբ Եղիշե եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Елисея), Եղիշե առաքյալի անունը կրող Հայ Առաքելական եկեղեցի Ադրբեջանի Վարդաշեն քաղաքում (ներկա անունը՝ Օղուզ)։ Այն նախկինում եղել է նաև արևելյան ուղղափառ եկեղեցի։ Եկեղեցին այժմ վերածվել է թանգարանի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու հիմնադրման վերաբերյալ կան երկու տարբեր տեսություններ։ Ըստ վարկածներից մեկի՝ այն հիմնադրել է եպիսկոպոս Պետրոս Սիլիկովը 1822 թվականին[1][2], սակայն, ըստ տեղի ուդի ազգագրագետ Միխայիլ Բեժանովի, հենց նրա նախահայրը՝ Իոսիֆ Բեժանովն է կառուցել է այս եկեղեցին[3]։ Այնուամենայնիվ, երկու աղբյուրներն էլ համընկնում են ամսաթվի և դրա՝ որպես Արևելյան Ուղղափառ եկեղեցու հիմնադրման հարցում։ Վրացի հետազոտող Ռոլանդ Թոփչիշվիլիի խոսքով՝ ավելի ուշ եկեղեցին անցել է հայկական եկեղեցու իրավասության տակ, և Սիլիկովների ընտանիքի որոշ անդամներ հայացել են, ինչը, հնարավոր է, վեճի պատճառ է դարձել[2]։ Նման ճյուղավորման լավագույն օրինակը կարելի է տեսնել ի դեմս Մովսես Սիլիկյանի՝ հայկական դավանանքի էթնիկ ուդի, և Զինոբի Սիլիկաշվիլիի՝ ուղղափառ դավանանքի ուդի։ Խորհրդային իշխանությունից հետո եկեղեցին դադարեց գործել։
Որպես թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդաշենի (Օղուզի) տարածաշրջանային պատմա-ազգագրական թանգարանը (ադրբեջաներեն ՝ Oğuz Tarix-Diyarşünaslıq Muzeyi) եկեղեցու շենքում հիմնադրվել է 1981 թվականի փետրվարի 19-ին։ Ներկայումս թանգարանն ունի 4441 ցուցանմուշ[4]։ Նրա գործունեության առաջին տարիներին հիմնական ֆոնդում կար ընդամենը 200 ցուցանմուշ։ Այստեղ ներկայացված են տեղի բնակիչների պատմության, մշակույթի, ազգագրության և արհեստների շատ արժեքավոր օրինակներ։ Այստեղ ցուցադրվում են նաև տարածաշրջանում հնագիտական պեղումների ժամանակ ձեռք բերված նյութական մշակույթի 168 նմուշներ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bläsing, Uwe; Dum-Tragut, Jasmine (2020 թ․ մայիսի 15). Cultural, Linguistic and Ethnological Interrelations In and Around Armenia (անգլերեն). Cambridge Scholars Publishing. էջ 174. ISBN 978-1-5275-5136-7.
- ↑ 2,0 2,1 Topchishvili, Roland (2005). «The Udis (Historical – ethnological Study)». History of Georgian Mountein Regions (անգլերեն). თბილისი. էջ 180.
- ↑ Bezhanov, Mikhail (1892). «Краткие сведения о селе Варташене и его жителях» [Brief information about the village of Vartashen and its inhabitants]. Collection of materials for the description of localities and tribes of the Caucasus (Сбо́рник материа́лов для описа́ния ме́стностей и племён Кавка́за - СМОМПК) (ռուսերեն) (14): 213–262.
- ↑ «Oghuz History-Ethnography Museum». museum.az. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.