Սուրբ Եղիշե եկեղեցի (Վարդաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Եղիշե եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՎարդաշեն
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saint Elisæus Վիքիպահեստում

Սուրբ Եղիշե եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Елисея), Եղիշե առաքյալի անունը կրող Հայ Առաքելական եկեղեցի Ադրբեջանի Վարդաշեն քաղաքում (ներկա անունը՝ Օղուզ)։ Այն նախկինում եղել է նաև արևելյան ուղղափառ եկեղեցի։ Եկեղեցին այժմ վերածվել է թանգարանի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հիմնադրման վերաբերյալ կան երկու տարբեր տեսություններ։ Ըստ վարկածներից մեկի՝ այն հիմնադրել է եպիսկոպոս Պետրոս Սիլիկովը 1822 թվականին[1][2], սակայն, ըստ տեղի ուդի ազգագրագետ Միխայիլ Բեժանովի, հենց նրա նախահայրը՝ Իոսիֆ Բեժանովն է կառուցել է այս եկեղեցին[3]։ Այնուամենայնիվ, երկու աղբյուրներն էլ համընկնում են ամսաթվի և դրա՝ որպես Արևելյան Ուղղափառ եկեղեցու հիմնադրման հարցում։ Վրացի հետազոտող Ռոլանդ Թոփչիշվիլիի խոսքով՝ ավելի ուշ եկեղեցին անցել է հայկական եկեղեցու իրավասության տակ, և Սիլիկովների ընտանիքի որոշ անդամներ հայացել են, ինչը, հնարավոր է, վեճի պատճառ է դարձել[2]։ Նման ճյուղավորման լավագույն օրինակը կարելի է տեսնել ի դեմս Մովսես Սիլիկյանի՝ հայկական դավանանքի էթնիկ ուդի, և Զինոբի Սիլիկաշվիլիի՝ ուղղափառ դավանանքի ուդի։ Խորհրդային իշխանությունից հետո եկեղեցին դադարեց գործել։

Որպես թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդաշենի (Օղուզի) տարածաշրջանային պատմա-ազգագրական թանգարանը (ադրբեջաներեն ՝ Oğuz Tarix-Diyarşünaslıq Muzeyi) եկեղեցու շենքում հիմնադրվել է 1981 թվականի փետրվարի 19-ին։ Ներկայումս թանգարանն ունի 4441 ցուցանմուշ[4]։ Նրա գործունեության առաջին տարիներին հիմնական ֆոնդում կար ընդամենը 200 ցուցանմուշ։ Այստեղ ներկայացված են տեղի բնակիչների պատմության, մշակույթի, ազգագրության և արհեստների շատ արժեքավոր օրինակներ։ Այստեղ ցուցադրվում են նաև տարածաշրջանում հնագիտական պեղումների ժամանակ ձեռք բերված նյութական մշակույթի 168 նմուշներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bläsing, Uwe; Dum-Tragut, Jasmine (2020 թ․ մայիսի 15). Cultural, Linguistic and Ethnological Interrelations In and Around Armenia (անգլերեն). Cambridge Scholars Publishing. էջ 174. ISBN 978-1-5275-5136-7.
  2. 2,0 2,1 Topchishvili, Roland (2005). «The Udis (Historical – ethnological Study)». History of Georgian Mountein Regions (անգլերեն). თბილისი. էջ 180.
  3. Bezhanov, Mikhail (1892). «Краткие сведения о селе Варташене и его жителях» [Brief information about the village of Vartashen and its inhabitants]. Collection of materials for the description of localities and tribes of the Caucasus (Сбо́рник материа́лов для описа́ния ме́стностей и племён Кавка́за - СМОМПК) (ռուսերեն) (14): 213–262.
  4. «Oghuz History-Ethnography Museum». museum.az. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.