Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Կուրնակովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿուրնակովկա (Բելոկալիտվինսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
Քարտեզ
Քարտեզ
viseparchia-12.cerkov.ru

Սուրբ Գևորգ եկեղեցի (ռուս.՝ Церковь Георгия Победоносца), ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Կուրնակովկա խուտորում։ Ենթարկվում  է Վոլգոդոնսկի և Սալսկի թեմին, Բելայա Կալիտվաի գործակալություն։ Գտնվում է ավերակ վիճակում[1], ստեղծվել է նոր ծուխ[2]։ Կոչվում է հռոմեական բանակի զինվոր, քրիստոնեության նահատակ, ամենաշատ մեծարվող սրբերից մեկի` Սուրբ Գևորգի (Սուրբ Գևորգ Զորավար) անունով։

Արտաքին պատկերներ
Հին եկեղեցին, 2012 թվական
Նոր ծուխը, 2012 թվական

Այժմ ավերակներում գտնվող տաճարի հիմքի պատին պահպանվել է այն աղյուսը, որի վրա գրված է տարեթիվը` 1860 թվական[3]։

1931 թվականին եկեղեցին փակվել է, 1932 թվականին այնտեղ կազմակերպվել է ակումբ։ Այնուհետև տաճարի ներսում ստեղծվել է տեղի կոլտնտեսության հացահատիկի պահեստ։ Վանքը վերապրել է Հայրենական մեծ պատերազմը, որից հետո այն նորից ծառայել է որպես հացահատիկի պահեստ։ Ապա քանդվող շենքը լքվել է և բարձիթողի վիճակում մնացել մինչև նոր հազարամյակի սկիզբը։

Ներկայումս տեղի խուտորների բնակիչները հին քարուքանդ տաճարի կողքին կազմակերպել են Սուրբ Գևորգ եկեղեցու նոր ծուխ, որի վանահայրը քահանա Ալեքսանդր Կալաբուխովն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]