Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Քըրըքհան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՔըրքխան և Հաթայի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը1840
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Հիմնադրված1840
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հայկական ավերված եկեղեցի Թուրքիայի Հաթայի մարզի Քըրըքհան շրջանում, որը կառուցվել է 1840-ական թվականներին։ Եկեղեցին անավարտ վերակառուցվել է 1977 թվականին։ Եկեղեցին ավերվել է 2023 թվականի երկրաշարժից։

2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավային և Սիրիայի հյուսիսային հատվածում տեղի ունեցան ավերիչ երկրաշարժերի շարք, որոնց հետևանքով տուժեցին նաև տարածաշրջանի հայկական կառույցները։ Պոլսո հայոց պատրիարքությունը հայտարարություն է տարածել Հաթայ նահանգի հայկական եկեղեցիների իրավիճակի վերաբերյալ։ Ըստ այդ հայտարարության՝ Քըրըքհանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնովին ավերվել է[1]։

Պատրիարքության հայտարարության մեջ ասվում է, որ եկեղեցու տանիքը փլուզված էր մինչև երկրաշարժը։ Նախատեսվում էր վերանորոգել այն և բացել պաշտամունքի համար։ Երկրաշարժերից հետո, ցավոք, եկեղեցին հիմնովին ավերվել է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Hatay'daki kiliselere dair hasar raporu». Agos (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.