Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար
Արտաքին տեսք
Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Ստեփանակերտ |
Թեմ | Արցախի |
Հիմնական ամսաթվերը | 2019 |
Ներկա վիճակ | Չգործող |
Ճարտարապետ | Գագիկ Երանոսյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 2006-ից[1] |
Հիմնադրված | 2019 |
Holy Mother of God Cathedral (Xankəndi) Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, Հայ առաքելական եկեղեցու մայր տաճար Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Եկեղեցու ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։ Եկեղեցին օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին[2]։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց և Ստեփանակերտի հայաթափումից հետո դադարել է գործել ։ Գմբեթի վրայից հանված են խաչերը ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006 թվականի հուլիսի 19–ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Համաձայն նախագծի՝ եկեղեցու տրամաչափը 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր։ Եկեղեցու ներքևում 6 մետր բարձրությամբ նկուղային դահլիճ է, որի տակ էլ 2,60 մետր խորությամբ երկաթբետոնե բարձիկ։ Եկեղեցու զանգակատան բարձրությունը լինելու է 24 մետր[1]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-12-27 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու նախագիծը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Ստեփանակերտում ընթանում է 12 տարի կառուցված Մայր տաճարի օծման արարողությունը (ֆոտո)». news.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար» հոդվածին։ |
|