Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շամշուլդա)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Սամշվիլդե |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
7 մետր | |
Երկարություն | 14,35 մետր |
Լայնություն | 7 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի նաև՝ (Սուրբ Փրկիչ եկեղեցի)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 2 կմ՝ հարավ-արևելք, հայաբնակ Շամշուլդա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին տեղեկություններ կան թե՛ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներում, թե՛ այն ժամանակվա հրապարակված մամուլի նյութերում։
Ըստ վերոնշված տեղեկություններից պարզում ենք որ, գյուղում գործել է մեկ քարաշեն եկեղեցի, որը ունեցել է 219 ծխական և հոգևորական, նաև կան տեղեկություններ որ եկեղեցուն կից եղել է գերեզմանատուն։ Որոշ վավերագրերում այս եկեղեցին հիշատակվում է նաև Սուրբ Աստվածածին անվամբ։
Եկեղեցու հարավային պատի տակ կա մի շիրմաքար, որի վրա կա հետևյալ արձանագրությունը․
ԱՍՏ ԱՄՓՈՓԵԱԼ ԿԱՐ ՀԻՄՆԱԴԻՐ ՍՈՅՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՊԵՏՐՈՍ ՔԱՀԱՆԱՅ ԱՐԱՐԱՏԵԱՆՑ, Ի 1860 ԱՄԻ, Ի 10-Ն ՄԱՐՏԻ |
Այս արձանագրությունից հասկանում ենք, որ եկեղեցին հիմնադրվել է Պետրոս քահանա Արարատյանի աջակցությամբ։ Եկեղեցին բազիլիկ քարաշեն կառույց է, կառուցված տուֆ տեսակի քարից, իսկ չափսերն են (14,35 x 7) մետրր։ Եկեղեցին ունի մեկ մուտք հարավային կողմից։
Եկեղեցու հոգևոր կազմը եղել է՝ Սարգիս քհն. Տեր-Գրիգորյանը, Կարապետ քհն. Տեր-Գրիգորյանը և Հովսեփ քհն. Արարատյանցը։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։
Արդեն իսկ հետխորհրդային տարիներին հայ ազգի ռուսաստանաբնակ բարերար Գուրգեն Հովհաննիսյանի աջակցությամբ եկեղեցին վերանորոգվում է, իսկ 2008 թվականի փետրվարի 22-ին ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի վերաօծվեց է եկեղեցին որպես Սուրբ Աստվածածին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aleks_El_Dia. «ՇԱՄՇՈՒԼԴԱ - ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)