Սուրբ Հարություն եկեղեցի (Հադրութ)
Սուրբ Հարություն եկեղեցի (Հադրութ)
| |
Տեղադրություն | Արցախ Հադրութի շրջան, Հադրութ |
---|---|
Աշխարհ | Արցախ |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Ակտիվ է | 2020 թ. հոկտեմբերից այլև չի գործում |
Ժառանգության կարգավիճակում | Տեղական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1621 |
39°31′11″ հս․ լ. 47°01′34″ ավ. ե.Հանրապետություն_ HGЯO |
Սուրբ Հարություն եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի շրջկենտրոն Հադրութ քաղաքի հարավ-արևմտյան հատվածում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութ քաղաքի հին տներով շրջապատված թաղամասում[1]։
1887 թվականին Հադրութ գյուղի երկդասյա վարժարանի տեսուչ Ի․ Դավիդբեկովը նշում է, որ բուն «Հադրութ գյուղում կա երկու եկեղեցի՝ մեկը գյուղի ստորին մասում, ․․․ և մյուսը` գյուղի կենտրոնում բավականին գեղեցիկ տեսք ունեցող եկեղեցին»[1][2]։
Ըստ Մակար Բարխուդարյանի` եկեղեցին կառուցվել է 1621 թվականին[3]։ Եկեղեցին վերանորոգվել է 1819 թվականին, որի ժամանակ էլ տեղադրվել է գմբեթը[4]։ Վերանորոգումը իրականացվել է 2007 թվականին արմատներով ազոխեցի ռուսաստանաբնակ բարերար Միխայիլ Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին միանավ բազիլիկ է, կառուցված անմշակ քարից, ունի 18,35 մետր երկարություն, 9,4 մետր լայնություն։ Գլանաձև թաղը հենվում է երեք զույգ պատկից սյուներից բարձրացող կամարների վրա։ Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ՝ երկու կողային նեղ ավանդատներով։ Ուղղանկյուն դահլիճի մեջտեղում՝ շրջանաձև երդիկի վրա, բարձրանում է զանգակատունը` սրբատաշ քարից կառուցված վեց սյուներով և բրգաձև վեղարով ռոտոնդան։ Ունի երկու փոքր, երեք մեծ լուսամուտ։ Մուտքը բացվում է արևմուտքից, այն կամարակապ է, գեղեցիկ զարդանախշերով։ Տանիքն ամբողջությամբ ծածկված է հարթ և կիսագլանաձև սալերով։ Եկեղեցու բակում կան մեկ տասնյակից ավելի տարբեր ժամանակաշրջանների տապանաքարեր[1]։
հետագա ճակատագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից առաջ եկեղեցին գտնվում էր գերազանց վիճակում, գործող եկեղեցի էր, պատերազմի ժամանակ չի տուժել, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո սոցցանցերում ադրբեջանցիների տեղադրած նյութերում երևում են եկեղեցու պատերի վրա ներկով արված գրառումները, ինչպես նաև տապալված են բակի տապանաքարերից մի քանիսը[1]։ Եկեղեցու զանգակատան գմբեթից հանված է խաչը;
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցին 2010 թվականին
-
Եկեղեցին 2015 թվականին
-
Եկեղեցին 2016 թվականին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցի
- ↑ Давидбеков И. Село Гадрут Елисаветпольской губернии Джебраильского уезда // Сборник материалов для описания местностей и племён Кавказа. Вып. 6. — Тифлис, 1888. — С. 153—192.
- ↑ «Արցախ», Մակար Բարխուդարյան, 1895, Բաքու, էջ 69․
- ↑ «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները», Մկրտչյան Շ․, 1987, Երևան, էջ 3․