Jump to content

Սուլֆինաթթուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուլֆինաթթուներ, ծծմբային թթվի օրգանական ածանցյալները՝ RS(0)0H, որտեղ R-ը ալկիլ կամ արիլ ռադիկալ է։ Ճարպային շարքի սուլֆինաթթուները քիչ կայուն, օդում հեշտ օքսիդացող նյութեր են, արոմատիկ սուլֆինաթթուները համեմատաբար կայուն են, սակայն պահելիս նույնպես քայքայվում են։ Տաքացնելիս սուլֆինաթթուները վերածվում են սուլֆաթթուների խառնուրդի և նրանց թիոեթերների։ Սուլֆինաթթուների ստացման հիմնական եղանակը թթվային միջավայրում ցինկով սուլֆաթթուների քլորանհիդրիդների վերականգնման ռեակցիան է․ Սուլֆինաթթուները ջրածնի պերօքսիդի, ազոտական թթվի, պերմանգանատի և այլ օքսիդիչների հետ փոխազդելիս օքսիդանում են մինչև սուլֆաթթուներ, հալոգենների հետ առաջացնում են սուլֆաթթուների հալոգենանհիդրիդներ։ Սուլֆինաթթուների ածանցյալներից հայտնի են հալոգենանհիդրիդները, եթերները և այլն։ Եթերներն օպտիկապես ակտիվ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 187