Սուլակ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուլակ (այլ կիրառումներ)
Բնութագիր
Երկարություն144
ԱվազանՀյուսիսային Կովկաս
Ջրահոսք
ԱկունքԱվարյան Կոյսու և Անդյան Կոյսու գետեր
Սուլակի ջրամբար

Սուլակ, գետ Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետությունում։ Երկարությունը 144 կմ է, ավազանը՝ 15200 կմ2։ Կազմավորվում է Ավարյան Կոյսու և Անդյան Կոյսու գետերի միախառնումից, առաջացնելով դելտա, թափվում է Կասպից ծովը։ Սնումը խառն է, առավելապես ձնային։ Ջրի միշին ծախսը վերին հոսանքում 176 մ3\վրկ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և խմելու համար։ Կառուցված են հէկեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 183