Սովյալների օգնության հանձնաժողով
Սովյալների օգնության հանձնաժողով | |
---|---|
Փոստի և բարեգործական նամականիշ 1921 թ., «Օգնություն սոված Վոլգային» | |
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Խորհրդային Ռուսաստան |
Հիմնադրված | 1921 թ. հուլիսի 21 |
Լուծարված | 1922 թ. հոկտեմբերի 15 |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Նպատակներ | սովյալներին օգնելու համար |
Նախագահ | Մ․ Ի․ Կալինին |
Սովյալների օգնության հանձնաժողով (ռուս.՝ «Помгол» - помощь голодающим -օգնություն սովյալներին), Համառուսաստանյան Կենտգործկոմին առընթեր կենտրոնական հանձնաժողով։ Նախագահն էր Միխայիլ Կալինինը։ Ստեղծվել է ՀամԿԳԿ-ի 1921 թ. հուլիսի 18-ի դեկրետով, Պովոլժիեի և այլ շրջանների սովյալներին օգնելու համար։ Սովյալների օգնության հանձնաժողովն իր հիմնական խնդիրներն էր համարում․ սովի չափերի պարզումը, սովի դեմ պայքարի միջոցներ (պետական, հասարակական, արտասահմանում հանգանակած և այլն) գտնելը, սովյալներին օգնելու համար եկեղեցական արժեքները բռնագրավելու և տուժած շրջաններից գյուղացիներին տեղափոխելու մասին ԿԳԿ-ի դեկրետների իրականացումը և այլն։
Սովյալների օգնության հանձնաժողովներ ստեղծվեցին Ուկրաինական ԽՍՀ-ում, ԲԽՍՀ-ում, Անդրկովկասյան ՍՖՍՀ-ում։ Սովյալների օգնության հանձնաժողովն օգնեց գյուղացիներին հատկապես 1921 թվականի աշնանացանը և 1922 թվականի գարնանացանը կազմակերպելու գործումԿաղապար:Փասը, խորհրդային կառավարությունը այդ նպատակի համար տրամադրեց 55 միլիոն փութ սերմացու։ Սովյալների օգնության հանձնաժողովները լուծարվեցին 1922 թ. հոկտեմբերի 15-ին։ ՀամԿԳԿ-ին կից ստեղծվեց սովի հետևանքների դեմ պայքարի հանձնաժողով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 16)։ |