Սողոմոն Աբամելիքյան
Արտաքին տեսք
Սողոմոն Աբամելիքյան (19-րդ դար), հայ թատերական նկարիչ։ 19-րդ դարի 50-ական թվականներին աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Կատարել է բեմադրությունների դեկորների և զգեստների ձևավորումներ։ Այնուհետև 1870 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատել որպես նահանգական դատարանի աշխատակից[1]։
1870 թվականին ստեղծել է «Թատրոնական ընկերությունը», որը մի շարք ներկայացումներ է ունեցել քաղաքի թեմական դպրոցի դահլիճում[2]։