Սիրո մասին (ֆիլմ, 1970)
Սիրո մասին ռուս.՝ О любви | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1970 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Բոգին |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Բոգին |
Դերակատարներ | Վիկտորյա Ֆյոդորովա, Sergey Dreyden?[1], Վալենտին Գաֆտ[1], Օլեգ Յանկովսկի[1] և Բիբի Անդերսոն[1] |
Օպերատոր | Սերգեյ Ֆիլիպով |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Սիրո մասին» (ռուս.՝ «О любви»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Բոգինը[2] Մ. Գորկու անվան կինոստուդիայում 1970 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականի հուլիսի 19-ին[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալինան աշխատում է որպես ռեստավրատոր Ցարսկոե Սելոյի Եկատերինյան պալատում։ Նա քանդակագործ է և շատ լուրջ ու սիրով է վերաբերվում իր մասնագիտությանը։ Նրա ընկերուհի Վերան, որի հետ միասին Գալինան սովորել է արվեստի ուսումնարանում, ցանկանալով կարգավորել Գալինայի անձնական կյանքը, իր տանը ծանոթացնում է իր ամուսնու գործընկերների՝ երիտասարդ տաղանդավոր ինժեներ Միտյա Վելիխովի և Անդրեյի հետ։ Միտյային ակնհայտորեն դուր է գալիս Գալինան, և նա սկսում է սիրահետել նրան։ Նրանք ժամանակ են անցկացնում ընդհանուր ընկերների ընկերակցությամբ, միասին հանգստանում են, բայց Գալինան սիրում է մեկ այլ մարդու՝ լուռ ու մի քիչ խորհրդավոր Անդրեյին։
Անդրեյի հետ կարճատև պատահական հանդիպումները նրան առիթ չեն տալիս մտածելու, որ նա համակրում է իրեն, իսկ առաջինը զգացմունքները խոստովանել Գալինան չի համարձակվում։ Անդրեյը ամուսնացած է, այդ պատճառով Գալինան ամբողջովին նվիրվում իր սիրած աշխատանքին և մտերմանալով լուրջ մտադրություններ ունեցող Միտյայի հետ, հետագայում հրաժարվում է նրա հետ ամուսնությունից։ Ֆիլմը ավարտվում է ափսոսանքի ու հրաժեշտի տեսարանով Եվգենի Կռիլատովի երաժշտության ներքո։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա Ֆեոդորովա – Գալինա[4], քանդակագործ-ռեստավրատոր (դերը հնչյունավորել է Նինա Մենշիկովան)
- Սերգեյ Դրեյդեն – Միտյա Վելիխով
- Էլեոնորա Շաշկովա – Վերա, Գալինայի ընկերուհին
- Վալենտին Գաֆտ – Նիկոլայ, Վերայի ամուսինը
- Վլադիմիր Տիխոնով – Պետյա, Գալինայի եղբայրը
- Օլեգ Յանկովսկի – Անդրեյ, Նիկոլայի ընկերը
- Ստանիսլավ Չուրկին – փոքր ինժեներ
- Նինա Մամաևա – Պոլինա Իվանովնա, ռեստավրատորական արվեստանոցի ղեկավար
- Ելենա Սոլովեյ – Ռիտա, Պետյայի ծանոթը
- Նիկոլայ Իվանով – կամավոր օգնական
- Ալեքսանդր Կավալերով – տղա երաժշտական մեքենայի մոտ
- Գեորգի Տեյխ – պրոֆեսոր Ցարեգրադսկի
- Զինաիդա Դորոգովա – Անյա, Պետյայի նոր ընկերուհին
- Տատյանա Վերխովսկայա – Անդրեյի կինը
- Էլեոնորա Ալեքսանդրովա – Նինա, Գալինայի գործընկերուհին
- Գելենա Իվլիևա – Գելենա, Գալինայի ընկերուհին, ռեստավրատոր
- Լյուդմիլա Արինինա – աշխատակից
- Բիբի Անդերսոն – օդանավակայանում Նիկոլային դիմավորող աղջիկ[5]
- Գենադի Մաստերով – Գոշա
Երեխաներ
- Իգոր Կոմարով, Կատյա Բոգինա, Միլա Վասյուտինսկայա, Դիմա Սավենկով
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Յուրի Կլեպիկով, Միխայիլ Բոգին
- Բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Բոգին
- Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Ֆիլիպով
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
- Բեմադրող նկարիչներ՝ Մարկ Գորելիկ, Անդրեյ Վալերիանով
- Ռեժիսոր՝ Պ. Պոզնանսկայա
- Օպերատորներ՝ Յու․ Պոստնիկով, Մ. Բոգատկովա
- Նկարիչ-լուսանկարիչ՝ Ա. Կոկորևա
- Հնչյունային օպերատոր՝ Գ. Գուրին
- Դիրիժոր՝ Դավիթ Շտիլման
- Կոստյումների նկարիչ՝ Նատալյա Շնայդեր-Խաչատրյան
- Նկարիչ-դիմահարդար՝ Ա․ Պուշկինա
- Մոնտաժող՝ Մ. Ռոդիոնովա
- Խմբագիր՝ Սեմյոն Կլեբանով
- Լույսի վարպետ՝ Ն. Գրոմով
- Ռեժիսորի օգնականներ՝ Մ. Սագալ, Ա. Կեզին
- Օպերատորի օգնական՝ Ե. Մայորով
- Նկարչի օգնական՝ Ե. Կոստինա
- Տնօրեն՝ Դավիթ Պրոբեր
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխավոր հերոսուհու իրական նախատիպը քանդակագործ-ռեստավրատոր Լիլիա Միխայլովնա Շվեցկայան է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Սիրո մասին» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ Мирон Черненко. Ещё и ещё про любовь // «Советский экран», 1970, № 14.
- ↑ «Реставрация глазами мертвецов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Умерла снимавшаяся у Бергмана и советских режиссеров Биби Андерссон
- ↑ Барановская Е. Реставрация глазами мертвецов Արխիվացված 2016-03-07 Wayback Machine // flicker.org.ru. — 2014. — 21 ноября.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зоркий А. О любви? // Экран 1971-1972. М.: Искусство, 1972. С.77-79.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սիրո մասին» ֆիլմը «Кино-Театр. РУ» կայքի տվյալների բազայում
|