Սիրեկանները Այն Սախրիից
Սիրեկանները Այն Սախրիից Ain Sakhri Lovers | |
---|---|
' | |
երկիր | Մեծ Բրիտանիա |
Լոնդոն | |
Բրիտանական թանգարան | |
հեղինակ | Նատուֆյան մշակույթ |
նյութ | գլաքար |
բարձրություն | 102 մմ |
ստեղծվել է | մ․թ․ա․ 9-րդ հազարամյակ |
ստեղծման վայր | Այն Սախրիի քարանձավներ Բեթղեհեմի մոտակայքում |
ներկա վիճակը | ընտիր |
Սիրեկանները Այն Սախրիից, Բեթղեհեմի մերձակայքում գտնվող Աին Սախրի քարանձավներից մեկում հայտնաբերված քարե արձանիկ[1]։ Այն մոտ 11000 տարեկան է և համարվում է մարդկության մարմնական սեր պատկերած ամենահին արվեստի գործը[2]։
Բացահայտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանիկը հայտնաբերել է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի և նախապատմական դարաշրջանը ուսումնասիրող հնագետ Ռենե Նյուվիլը[Ն 1] 1933 թվականին[3], Բեթղեհեմում ֆրանսիացի կրոնավորների կողմից պատահական գտածոների ստուգման ընթացքում։ Այս արձանիկը նա հայտնաբերել է աբբա Հենրի Բրոյիլի հետ փոքր թանգարան այցելության ժամանակ[4]։ Նևիլը անմիջապես կարևորել է գտածոն, և այնուհետև կարողացավ հանդիպել այն բեդուինին, որը գտել էր Վադի Խարեյթունում (անգլ.՝ Wadi Khareitoun): Նա այցելել է Այն Սախրիի քարանձավները որտեղ գտել էին արձանիկը, և որից էլ ստացել էր իր անունը։ Քարանձավներում պեղումները ցույց տվեցին, որ դրանք հազարավոր տարիներ առաջ ծառայել էին որպես մարդկանց բնակավայր։ Գտածոները կապված են Նատուֆ մշակույթի հետ։ Ահա այդ պատճառով արձանիկը համարվում է կենցաղային այլ ոչ թաղման ծիսակարգի առարկա[1]։
Նատուֆի մշակույթը վաղ մշակույթ է, որի անդամները համարվում են առաջին մարդիկ, ովքեր սկսել են հավաքել միացողուն բույսերի սերմերը[2]։ Սա գյուղատնտեսության ասպարեզում կարևոր քայլ էր, քանի որ այն հնարավորություն տվեց ֆերմերներին ընտրել, թե որ սերմնացուն ուտել և որը թողնել հաջորդ սեզոնին սերմանելու համար[4]։ Այս մշակույթի ներկայացուցիչները որսացել են եղջերուներ և առաջինն են ընտելացրել շներին[5], ոչխարներին և այծերին, ինչով սկսել են անասնասնապահական ընտրությանը։ Կա ենթադրություն, որ կայուն սնունդը հնարավորություն է տվել Նատուֆ մշակույթի ներկայացուցիչներին ստեղծել 200-300 հոգանոց մեծ համայնքներ և զբաղվել արվեստով[4]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանիկը պատրաստվել է կալցիտային գլաքարի փորագրությամբ։ Օգտագործվել է քարե սուր ծայրակալով գործիք[1]։ Չայած նրան, որ արձանիկը շատ մանրամասն դետալներ չունի, օրինակ՝ դեմքերը, բայց արձանիկը համարվում է բավականին հմտորեն պատրաստված քանդակ։ Նկարիչ Մարկ Քուինը նշել է, որ արձանիկը տարբեր դիրքերից նայելիս տարբեր բաներ է հիշեցնում։ Այն, տեսանկյունից կախված, կարող է նմանվել տղամարդու կամ կնոջ սեռական օրգանի, կրծքերի[6]։ Կասկած չկա, որ կերպարները դեմքով իրար են նայում, բայց նրանց սեռը կարելի է ենթադրել միայն։ Ակնհայտ է, որ արձանիկը ունի ֆալլուսապաշտական բնույթ[7]։
Կարևորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձանիկը հիմք է հանդիսացել BBC-ի 2010 թվականի հունվարին գյուղատնտեսության ծագման վերաբերյալ «Պատմություն աշխարհը 100 օբյեկտների մեջ» (անգլ.՝ A History of the World in 100 Objects) ռադիոհաղորդման համար[4]։
1958 թվականին արձանիկը Ռենե Նյուվիլի գույքի վաճառքի աճուրդի ժամանակ ձեռք է բերել Բրիտանական թանգարանը[7]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- B. Boyd and J. Cook, 'A reconsideration of the "Ain Sakhri" figurine', Proceedings of the Prehistoric Society, 59 (1993), pp. 399–405
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ain Sakhri lovers figurine Արխիվացված 2011-08-11 Wayback Machine, British Museum, accessed July 2010
- ↑ 2,0 2,1 rld/objects/vNEwNR8rSzGPSwSn3yeJwA A History of the World -7(չաշխատող հղում), BBC.co.uk, accessed July 2010]
- ↑ Neuville represented the French Republic as vice-consul at Jerusalem from 1928 to 1937 and as consul-general from 1946 to 1952; see footnote on page 301 of Les Mandats Francais Et Anglais Dans Une Perspective (in French)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 A History of the World in 100 objects - Part 7 Արխիվացված 2010-01-31 Wayback Machine, BBC Radio 4, 26 January 2010, transcript, accessed 23 July 2010
- ↑ Clutton-Brock, Juliet (1995), «Origins of the dog: domestication and early history», in Serpell, James (ed.), The domestic dog: its evolution, behaviour and interactions with people, Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-41529-2
- ↑ Ain Sakhri Lovers Figurine
- ↑ 7,0 7,1 figurine, British Museum, accessed July 2010