Սիրեկանները Այն Սախրիից
![]() ' | |
երկիր | Մեծ Բրիտանիա |
Լոնդոն | |
Բրիտանական թանգարան | |
հեղինակ | Նատուֆյան մշակույթ |
նյութ | գլաքար |
բարձրություն | 102 մմ սմ |
ստեղծվել է | մ․թ․ա․ 9-րդ հազարամյակ |
ստեղծման վայր | Այն Սախրիի քարանձավներ Բեթղեհեմի մոտակայքում |
ներկա վիճակը | ընտիր |
Սիրեկանները Այն Սախրիից, Բեթղեհեմի մերձակայքում գտնվող Աին Սախրի քարանձավներից մեկում հայտնաբերված քարե արձանիկ[1]: Այն մոտ 11000 տարեկան է և համարվում է մարդկության մարմնական սեր պատկերած ամենահին արվեստի գործը[2]։
Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանիկը հայտնաբերել է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի և նախապատմական դարաշրջանը ուսումնասիրող հնագետ Ռենե Նյուվիլը[Ն 1] 1933 թվականին[3], Բեթղեհեմում ֆրանսիացի կրոնավորների կողմից պատահական գտածոների ստուգման ընթացքում: Այս արձանիկը նա հայտնաբերել է աբբա Հենրի Բրոյիլի հետ փոքր թանգարան այցելության ժամանակ[4]: Նևիլը անմիջապես կարևորել է գտածոն, և այնուհետև կարողացավ հանդիպել այն բեդուինին, որը գտել էր Վադի Խարեյթունում (անգլ.՝ Wadi Khareitoun): Նա այցելել է Այն Սախրիի քարանձավները որտեղ գտել էին արձանիկը, և որից էլ ստացել էր իր անունը։ Քարանձավներում պեղումները ցույց տվեցին, որ դրանք հազարավոր տարիներ առաջ ծառայել էին որպես մարդկանց բնակավայր։ Գտածոները կապված են Նատուֆ մշակույթի հետ: Ահա այդ պատճառով արձանիկը համարվում է կենցաղային այլ ոչ թաղման ծիսակարգի առարկա[1]:
Նատուֆի մշակույթը վաղ մշակույթ է, որի անդամները համարվում են առաջին մարդիկ, ովքեր սկսել են հավաքել միացողուն բույսերի սերմերը[2]: Սա գյուղատնտեսության ասպարեզում կարևոր քայլ էր, քանի որ այն հնարավորություն տվեց ֆերմերներին ընտրել, թե որ սերմնացուն ուտել և որը թողնել հաջորդ սեզոնին սերմանելու համար[4]: Այս մշակույթի ներկայացուցիչները որսացել են եղջերուներ և առաջինն են ընտելացրել շներին[5], ոչխարներին և այծերին, ինչով սկսել են անասնասնապահական ընտրությանը: Կա ենթադրություն, որ կայուն սնունդը հնարավորություն է տվել Նատուֆ մշակույթի ներկայացուցիչներին ստեղծել 200-300 հոգանոց մեծ համայնքներ և զբաղվել արվեստով[4]:
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանիկը պատրաստվել է կալցիտային գլաքարի փորագրությամբ։ Օգտագործվել է քարե սուր ծայրակալով գործիք[1]: Չայած նրան, որ արձանիկը շատ մանրամասն դետալներ չունի, օրինակ՝ դեմքերը, բայց արձանիկը համարվում է բավականին հմտորեն պատրաստված քանդակ: Նկարիչ Մարկ Քուինը նշել է, որ արձանիկը տարբեր դիրքերից նայելիս տարբեր բաներ է հիշեցնում: Այն, տեսանկյունից կախված, կարող է նմանվել տղամարդու կամ կնոջ սեռական օրգանի, կրծքերի[6]: Կասկած չկա, որ կերպարները դեմքով իրար են նայում, բայց նրանց սեռը կարելի է ենթադրել միայն: Ակնհայտ է, որ արձանիկը ունի ֆալլուսապաշտական բնույթ[7]:
Կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանիկը հիմք է հանդիսացել BBC-ի 2010 թվականի հունվարին գյուղատնտեսության ծագման վերաբերյալ «Պատմություն աշխարհը 100 օբյեկտների մեջ» (անգլ.՝ A History of the World in 100 Objects) ռադիոհաղորդման համար[4]:
1958 թվականին արձանիկը Ռենե Նյուվիլի գույքի վաճառքի աճուրդի ժամանակ ձեռք է բերել Բրիտանական թանգարանը[7]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- B. Boyd and J. Cook, 'A reconsideration of the "Ain Sakhri" figurine', Proceedings of the Prehistoric Society, 59 (1993), pp. 399–405
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ain Sakhri lovers figurine, British Museum, accessed July 2010
- ↑ 2,0 2,1 rld/objects/vNEwNR8rSzGPSwSn3yeJwA A History of the World -7, BBC.co.uk, accessed July 2010]
- ↑ Neuville represented the French Republic as vice-consul at Jerusalem from 1928 to 1937 and as consul-general from 1946 to 1952; see footnote on page 301 of Les Mandats Francais Et Anglais Dans Une Perspective (in French)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 A History of the World in 100 objects - Part 7, BBC Radio 4, 26 January 2010, transcript, accessed 23 July 2010
- ↑ Clutton-Brock, Juliet (1995), «Origins of the dog: domestication and early history», in Serpell, James, The domestic dog: its evolution, behaviour and interactions with people, Cambridge: Cambridge University Press, ISBN 0-521-41529-2
- ↑ Ain Sakhri Lovers Figurine
- ↑ 7,0 7,1 figurine, British Museum, accessed July 2010