Սիմեոն Դավիթյան
Սիմեոն Դավիթյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1926[1] (98 տարեկան) |
Ծննդավայր | Աքքերման, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող և հրապարակախոս |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Բուխարեստի համալսարան (1956) |
Սիմեոն Մարտիրոսի Դավիթյան (փետրվարի 3, 1926[1], Աքքերման, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն), հայ գրող, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմեոն Դավիթյանը ծնվել է 1926 թվականի փետրվարի 3-ին, Չետատեա Ալբը (այժմ՝ քաղաք Բելգորոդ-Դնեստրովսկի՝ Ուկրաինայում)։ 1956 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի սլավոնական լեզուների և ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետները։ 1958-1976 թվականներին եղել է «Դոբրոջանոու» («Նոր Դոբրուջա») թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, միաժամանակ, 1965 թվականից եղել է Կոնստանցայի մշակույթի և գիտության համալսարանի պրոռեկտոր։
Լույս են տեսել Դավիթյանի «Սեր և ճակատագիր» (1946) վեպը, «Ռումինիան նյութական և հոգեկան արժեքների համաշխարհային շրջանառության մեջ» (1972), «Ռումինիան աշխարհում» (1976) աշխատությունները։ «Դոբրուջայի ժամանակագրություն» (1984), «Էջեր պատմության փառքի համար» (1986) ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հակաֆաշիստական պայքարին։ Դավիթյանի «ԽՍՀՄ. ճանապարհորդական տպավորություններ» (1982) ուղեգրությունների գրքում կան նյութեր նաև Հայաստանի մասին[2]։ Ստեղծագործել է ռումիներեն։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեր և ճակատագիր, 1946։
- Ռումինիան նյութական և հոգեկան արժեքների համաշխարհային շրջանառության մեջ, 1972։
- Ռումինիան աշխարհում, 1976։
- Դոբրուջայի ժամանակագրություն, 1984։
- Էջեր պատմության փառքի համար, 1986։
- ԽՍՀՄ ճանապարհորդական տպավորություններ, 1982։