Սիմեոն Դավիթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմեոն Դավիթյան
Ծնվել էփետրվարի 3, 1926(1926-02-03)[1] (96 տարեկան)
ԾննդավայրԱքքերման, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի համալսարան (1956)

Սիմեոն Մարտիրոսի Դավիթյան (փետրվարի 3, 1926(1926-02-03)[1], Աքքերման, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն), հայ գրող, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմեոն Դավիթյանը ծնվել է 1926 թվականի փետրվարի 3-ին, Չետատեա Ալբը (այժմ՝ քաղաք Բելգորոդ-Դնեստրովսկի՝ Ուկրաինայում1956 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի սլավոնական լեզուների և ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետները։ 1958-1976 թվականներին եղել է «Դոբրոջանոու» («Նոր Դոբրուջա») թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, միաժամանակ, 1965 թվականից եղել է Կոնստանցայի մշակույթի և գիտության համալսարանի պրոռեկտոր։

Լույս են տեսել Դավիթյանի «Սեր և ճակատագիր» (1946) վեպը, «Ռումինիան նյութական և հոգեկան արժեքների համաշխարհային շրջանառության մեջ» (1972), «Ռումինիան աշխարհում» (1976) աշխատությունները։ «Դոբրուջայի ժամանակագրություն» (1984), «Էջեր պատմության փառքի համար» (1986) ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հակաֆաշիստական պայքարին։ Դավիթյանի «ԽՍՀՄ. ճանապարհորդական տպավորություններ» (1982) ուղեգրությունների գրքում կան նյութեր նաև Հայաստանի մասին[2]։ Ստեղծագործել է ռումիներեն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեր և ճակատագիր, 1946։
  • Ռումինիան նյութական և հոգեկան արժեքների համաշխարհային շրջանառության մեջ, 1972։
  • Ռումինիան աշխարհում, 1976։
  • Դոբրուջայի ժամանակագրություն, 1984։
  • Էջեր պատմության փառքի համար, 1986։
  • ԽՍՀՄ ճանապարհորդական տպավորություններ, 1982։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]