Սերրա դու Պարդու ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Պարա |
Հիմնվել է | փետրվարի 17, 2005 |
Մակերես | 4454 կմ² և 445 395 հեկտար |
ԲԾՄ | 172 մետր |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Սերրա դու Պարդու ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra do Pardo), ազգային պարկ Պարա նահանգում, Բրազիլիա։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերրա դու Պարդու ազգային պարկը բաժանված է Սան Ֆելիս դու Շինգու (51.28%) և Ալտամիրա (48.72%) մունիցիպալտետների միջև՝ Պարա նահանգում[1]։ Ընդգրկում է 445408 հա տարածք[2]։ Պարկի անունը ծագել է լեռնաշղթայի անունից, որը ձգվում է Պարդու գետի երկայնքով[1]։ Լեռները սովորաբար ունեն 400-546 մետր բարձրություն[3]։ Պարդու գետը գտնվում է պարկի հյուսիսարևմտյան սահմանում[1]։
Հյուսիսից պարկին սահմանակցում է Ռիո Շինգու արդյունահանող արգելոցը։ Արևմուտքից ու հարավից Սերրա դու Պարդուն միավորում է Տրիունֆու դու Շինգու բնապահպանական տարածքը։ Հյուսիս-արևմուտքից նրան կցված է Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը, իսկ արևելքից` շրջափակված է Շինգու գետով։ Պարկը Տերրա դու Մեյու Մոզայիկի մի մասն է կազմում, որը պաշտպանված տարածքների խմբավորում է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկն օգտագործվել է կաուչուկի արդյունահանման համար մինչև 1950-ականների ճգնաժամը։ Այնուհետև այս տարածքը գրավեցին գաղթականները[1], որոնք փայտանյութ էին արդյունահանում, իսկ հետագայում այն օգտագործվեց որպես արոտավայր՝ խոշոր եղջերավոր կենդանիների համար։ Տարածաշրջանը եղել է անտառահատման և հողերի սեփականության իրավունքի խնդիրների լուծման ասպարեզ[4]։ Այնուամենայնիվ, պարկը դեռ պահպանում է իր բնական բուսականության 95%-ը[1]։
Սերրա դու Պարդու ազգային պարկը ստեղծվել է 2005 թվականի փետրվարի 17-ին դաշնային հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։ Ազգային պարկ ստեղծելով՝ վերջինս Բրազիլիայի շրջակա միջավայրի և վերականգնվող բնական պաշարների ինստիտուտի ու Անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ իրականացրեց մի շարք գործողություններ, ինչի արդյունքում ֆերմերները զրկվեցին սեփականությունից, և տեղից հեռացվեցին խոշոր եղջերավոր անասունները[1]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[5]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, իսկ կառավարման ծրագիրը հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին։
Նպատակներ և սպառնալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը, նպաստել գիտական հետազոտությունների և կրթական գործունեության զարգացմանը, ինչպես նաև ռեկրեացիային և բնապահպանական զբոսաշրջությանը[3]։ Պարկում հանրային այցը թույլատրվում է։ Կաուչուկ արդյունահանող որոշ ավանդական համայնքներ դեռևս ապրում են այստեղ։ Պարկին սպառնացող վտանգներից են անտառահատումը, խոշոր եղջերավոր անասունները, անօրինական հանքարդյունաբերությունն ու ենթակառուցվածքային նախագծերը[1]։
Շրջակա միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմաստիճանը տատանվում է 20-ից մինչև 40 °C[3]։ Այն գտնվում է Ամազոն բիոմում և ընդգրկում է բաց նախալեռնային խոնավ անտառները, խիտ նախալեռնային անտառները և սերրադո դաշտերը։ Ազգային պարկը գտնվում է Շինգու և Տապաժոս գետերի միջև, որտեղ հանդիպում են էնդեմիկ տեսակներ։ Թռչուններից անհետացման եզրին են պենելոպը (Penelope pileata) և ճնճղուկանմանների որոշ տեսակներ՝ Synallaxis cherriei և Anodorhynchus hyacinthinus[1]։ Պարկում պաշտպանված տեսակներից են յագուարը (Panthera onca) և մեծ ջրասամույրը (Pteronura brasiliensis)[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 PARNA da Serra do Pardo – ISA
- ↑ 2,0 2,1 «Parna da Serra do Pardo – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Unidade de Conservação ... MMA
- ↑ Brazil protects millions of hectares of Amazon – WWF
- ↑ Full list: PAs supported by ARPA
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brazil protects millions of hectares of Amazon, WWF, 2005 թ․ փետրվարի 21, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին
- Full list: PAs supported by ARPA, ARPA, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին
- Parna da Serra do Pardo (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - PARNA da Serra do Pardo (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional da Serra do Pardo (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերրա դու Պարդու ազգային պարկ» հոդվածին։ |
|