Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան
Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան և կազմակերպություն |
Կազմված է | Víctor M. Blanco Telescope?, Wisconsin H-Alpha Mapper?, Southern Astrophysical Research Telescope?, PROMPT Telescopes?, Southern Photometric Local Universe Survey Telescope?, SMARTS Consortium 1.5-meter Telescope? և SMARTS Consortium 0.9 meter telescope? |
Մասն է | Global Oscillations Network Group? |
Կառավարող | Association of Universities for Research in Astronomy? |
Սեփականատեր | NOIRLab? |
Աստղադիտարանի կոդ | 807 |
Երկիր | Չիլի[1] |
Վայր | Կոկիմբո |
ԲԾՄ | 2207 մետր |
Կայք | noirlab.edu/public/programs/ctio/(անգլ.) |
CTIO Վիքիպահեստում |
Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարան (անգլ.՝ Cerro Tololo Inter-American Observatory, աստղադիտարանի կոդերը` — «807» և «I02») (CTIO), աստղադիտարան Չիլիում, աստղադիտական գործիքների և աստղադիտակների համալիր։ Աստղադիտարանը տեղաբաշխված է Լա-Սերենա քաղաքից 80 կմ արևելք և Լա Սիլյայի աստղադիտարանից 100 կմ հարավ։
Աստղադիտարանի տեղը որոշել է չիլիացի և ամերիկացի աստղագետների խումբը 1959 թվականին, և այն ընտրվել է աստղադիտարանի կառուցման նպատակով 1962 թվականին[2][3]։ Շինարարությունը սկսվել է 1963 թվականին, իսկ պարբերական աստղագիտական դիտարկումները սկսվել են 1965 թվականից[4]։ Մեծ շինությունների կառուցումը ավարտվել է Վիկտոր Բլանկոյի անվան աստղադիտակի մասնաշենքի ավարտին 1974 թվականին, սակայն ավելի փոքր մասնաշենքեր կառուցվել են նաև դրանից հետո։ Սերո Տոլոլոն դեռևս զարգացող աստղադիտարան է, և այստեղ կառուցվում են նոր մասնաշենքեր և տեղադրվում են նոր գործիքներ։
Հիմնական գործիքներն են 4-մետրանոց Վիկտոր Բլանկոյի անվան աստղադիտակը և 4,1-մետրանոց SOAR (Southern Astrophysical Research), որը գործարկվել է 2004 թվականի ապրիլին։
Հայտնաբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերված աստերոիդներ։ 5 | |
---|---|
(87269) 2000 OO67 | 29 հուլիսի 2000 |
(87555) 2000 QB243 | 25 օգոստոսի 2000 |
(88611) Տեհարոնհիյավակո | 20 օգոստոսի 2001 |
(134210) 2005 PQ21 | 9 օգոստոսի 2005 |
(139775) 2001 QG298 | 19 օգոստոսի 2001 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ Moreno, H. (1990). «Chilean Astronomers and the Birth of Cerro Tololo». Revista Mexicana de Astronomia y Astrofisica. 21: 683. Bibcode:1990RMxAA..21..683M.
- ↑ «CTIO History | CTIO». Cerro Tololo Inter-American Observatory. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «OBSERVATORY REPORT: Kitt Peak-Cerro Tololo Inter-American». Astronomical Journal. 71: 229. 1966. Bibcode:1966AJ.....71..229.. doi:10.1086/109912.