Սերգեյ Բաբայան (գրող)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Բաբայան (այլ կիրառումներ)
Սերգեյ Բաբայան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1958 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 9, 2020 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Պարգևներ |
Սերգեյ Գենադիևիչ Բաբայան (ռուս.՝ Сергей Геннадьевич Бабаян, հուլիսի 5, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 9, 2020, Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող, արձակագիր։ Իվան Պետրովիչ Բելկինի անվան մրցանակի դափնեկիր (2001)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Բաբայանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 5-ին, Մոսկվայում։ Դպրոցում ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտ, որը հաջողությամբ ավարտել է։ Աշխատել է որպես ինժեներ[1]։
Երեսուն տարեկան հասակում լրջորեն հետաքրքրվել է գրական ստեղծագործությամբ, սկսել արձակ գրել։ 1994 թվականին իր նորամուտը նշել է ռուսական նոր գրականության մեջ՝ հրատարակելով քաղաքացիական պատերազմի մասին պատմական վեպ։ Հրատարակչությունը հսկայական աշխատանքը բաժանել է երկու մասի և տպագրել այդ ստեղծագործությունը երկու գրքով՝ «Պարոնայք սպաներ» և «Ռոտմիստր Նեժենցև»[2]։ Հետագայում` 1996 թվականին, ընթերցողը Բաբայանի ստեղծագործությունները տեսավ «Իմ մեղքը» պատմվածքների և վիպակների ժողովածուում։ 2000 թվականին լույս է տեսել «Մամայի ճակատամարտը» պատմավեպը[3]։
Սերգեյ Բաբայանի ստեղծագործությունները, նրա պատմվածքներն ու վիպակները ակտիվորեն տպագրվել են «Октябрь» և «Континент» ամսագրերում։ 2002 թվականին գրող Բաբայանը «Անվերադարձ։ Ոչ մեր ժամանակների հերոսը» վիպակի համար արժանացել է Իվան Պետրովիչ Բելկինի անվան առաջին մրցանակին[4]։ Նրա վերջին խոշորածավալ աշխատանքը` «Ռուսական Ամերիկա» վեպը, որը պատմում է Ալյասկան ռուս ծովագնացների կողմից նվաճելու մասին, լույս է տեսել 2012 թվականին և դեկտեմբերին ներկայացվել է Մոսկվայում կազմակերպված մտավոր գրականության գրքի միջազգային տոնավաճառում[5]։
«Ռուսական Ամերիկա» վեպի հրատարակումից հետո նա դադարեց գրել և վարում էր մարդկանցից մեկուսացված ապրելակերպ։ Իր կյանքի վերջին տարիներին նա սիրում էր կարդալ տարբեր գրքեր, ինչպես ինքն էր նշել հարցազրույցներից մեկում[6].
Ամուսնացած էր, ուներ դուստր։ Բնակվել է Մոսկվայում՝ Վոյկովսկայա փողոցի «ստալինյան» տանը։ Մահացել է 2020 թվականի հուլիսի 9-ին, Մոսկվայում։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
- 1994 — Сергей Бабаян ― «Господа офицеры»,
- 1995 — Сергей Бабаян ― «Ротмистр Неженцев»,
- 2012 — Сергей Бабаян ― «Русская Америка».
Փոքր արձակի ժողովածու
- 1996 — Сергей Бабаян ― «Моя вина».
Պատմվածքներ
- 2000 — Сергей Бабаян ― «Мамаево побоище»,
- 2001 — Сергей Бабаян ― «Без возврата. Негерой нашего времени».
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Պետրովիչ Բելկինի անվան մրցանակի դափնեկիր, « Անվերադարձ։ Ոչ մեր ժամանակների հերոսը» վիպակի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Бабаян Сергей Геннадьевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Биография и книги автора Бабаян Сергей Геннадьевич». www.rulit.me. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Не стало писателя Сергея Бабаяна». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Не стало писателя Сергея Бабаяна». Russian News 24 (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ ««Русская Америка» Сергея Бабаяна». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Почему перестал писать писатель Сергей Бабаян». НОВОСТИ РОССИИ (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Бабаян, писатель
- Большое интервью с писателем Сергее Бабаяном(չաշխատող հղում)