Սերգեյ Բաբայան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Բաբայան (այլ կիրառումներ)
Սերգեյ Բաբայան
Ծնվել էհուլիսի 5, 1958(1958-07-05)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 9, 2020(2020-07-09) (62 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ
Պարգևներ

Սերգեյ Գենադիևիչ Բաբայան (ռուս.՝ Сергей Геннадьевич Бабаян, հուլիսի 5, 1958(1958-07-05), Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 9, 2020(2020-07-09), Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող, արձակագիր։ Իվան Պետրովիչ Բելկինի անվան մրցանակի դափնեկիր (2001)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Բաբայանը ծնվել է 1958 թվականի հուլիսի 5-ին, Մոսկվայում։ Դպրոցում ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտ, որը հաջողությամբ ավարտել է։ Աշխատել է որպես ինժեներ[1]։

Երեսուն տարեկան հասակում լրջորեն հետաքրքրվել է գրական ստեղծագործությամբ, սկսել արձակ գրել։ 1994 թվականին իր նորամուտը նշել է ռուսական նոր գրականության մեջ՝ հրատարակելով քաղաքացիական պատերազմի մասին պատմական վեպ։ Հրատարակչությունը հսկայական աշխատանքը բաժանել է երկու մասի և տպագրել այդ ստեղծագործությունը երկու գրքով՝ «Պարոնայք սպաներ» և «Ռոտմիստր Նեժենցև»[2]։ Հետագայում` 1996 թվականին, ընթերցողը Բաբայանի ստեղծագործությունները տեսավ «Իմ մեղքը» պատմվածքների և վիպակների ժողովածուում։ 2000 թվականին լույս է տեսել «Մամայի ճակատամարտը» պատմավեպը[3]։

Սերգեյ Բաբայանի ստեղծագործությունները, նրա պատմվածքներն ու վիպակները ակտիվորեն տպագրվել են «Октябрь» և «Континент» ամսագրերում։ 2002 թվականին գրող Բաբայանը «Անվերադարձ։ Ոչ մեր ժամանակների հերոսը» վիպակի համար արժանացել է Իվան Պետրովիչ Բելկինի անվան առաջին մրցանակին[4]։ Նրա վերջին խոշորածավալ աշխատանքը` «Ռուսական Ամերիկա» վեպը, որը պատմում է Ալյասկան ռուս ծովագնացների կողմից նվաճելու մասին, լույս է տեսել 2012 թվականին և դեկտեմբերին ներկայացվել է Մոսկվայում կազմակերպված մտավոր գրականության գրքի միջազգային տոնավաճառում[5]։

«Ռուսական Ամերիկա» վեպի հրատարակումից հետո նա դադարեց գրել և վարում էր մարդկանցից մեկուսացված ապրելակերպ։ Իր կյանքի վերջին տարիներին նա սիրում էր կարդալ տարբեր գրքեր, ինչպես ինքն էր նշել հարցազրույցներից մեկում[6].

Բայց ես ի վերջո չեմ մեռնում։ Ես ուղղակի ճամփեզրի մարգինալ անձնավորություն եմ։ Այո, իմ կյանքը կարելի է ասել բուսական է։ Ես հիմնականում ագահորեն եմ կարդում, ուզում եմ ավելի շատ լավ գրողների կարդալ, քան գրել։

Ամուսնացած էր, ուներ դուստր։ Բնակվել է Մոսկվայում՝ Վոյկովսկայա փողոցի «ստալինյան» տանը։ Մահացել է 2020 թվականի հուլիսի 9-ին, Մոսկվայում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր

  • 1994 — Сергей Бабаян ― «Господа офицеры»,
  • 1995 — Сергей Бабаян ― «Ротмистр Неженцев»,
  • 2012 — Сергей Бабаян ― «Русская Америка».

Փոքր արձակի ժողովածու

  • 1996 — Сергей Бабаян ― «Моя вина».

Պատմվածքներ

  • 2000 — Сергей Бабаян ― «Мамаево побоище»,
  • 2001 — Сергей Бабаян ― «Без возврата. Негерой нашего времени».

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Պետրովիչ Բելկինի անվան մրցանակի դափնեկիր, « Անվերադարձ։ Ոչ մեր ժամանակների հերոսը» վիպակի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бабаян Сергей Геннадьевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  2. «Биография и книги автора Бабаян Сергей Геннадьевич». www.rulit.me. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  3. «Не стало писателя Сергея Бабаяна». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  4. «Не стало писателя Сергея Бабаяна». Russian News 24 (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  5. ««Русская Америка» Сергея Бабаяна». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  6. «Почему перестал писать писатель Сергей Бабаян». НОВОСТИ РОССИИ (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]