Սերգեյ Աքսյոնով
Սերգեյ Աքսյոնով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Solntsevo, Kursk Oblast, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կոչում | ակադեմիկոս և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կայք | aksenov.ru |
Սերգեյ Աքսյոնով (ռուս.՝ Аксёнов, Сергей Леонидович, փետրվարի 20, 1957, Solntsevo, Kursk Oblast, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ֆինանսատնտեսագիտական տարածաշրջանային ինստիտուտի ռեկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի փետրվարի 20-ին, Կուրսկի մարզի Սոլնցևո գյուղում։
Ավարտել է Կազանի Սուվորովի անվան դպրոցը (1974 թվական), նաև` Մ. Ֆրունզեի անվան Կիևի զենքի բարձրագույն հրամանատարական դպրոցը։
2001 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը` «Անցումային տնտեսության մեջ փոքր բիզնեսի ինքնակազմակերպման առանձնահատկությունները» թեմայով` տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճանի համար[1]։
2004 թվականին Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանում (դիսերտացիայի խորհուրդ 212.198.01) պաշտպանել է թեզ` տնտեսագիտության դոկտորի կոչման համար «Ինտեգրված ցանցային կառուցվածքների ձևավորման մեխանիզմը ինստիտուցիոնալ սահմանափակումների պայմաններում» թեմայով[2]։
«Տնտեսական տեսություն» մասնագիտացմամբ պրոֆեսոր, Մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։
Ֆինանսատնտեսագիտական տարածաշրջանային ինստիտուտի հիմնադիրն է և ռեկտորը։
3 գիտական մենագրության հեղինակ, աշխատությունների 11 ժողովածուների խմբագիր[3]։
Աքսենովի սխեմայի միջոցով մշակվել է հաշվապահության և հաշվապահական հաշվառման դասավանդման տեխնոլոգիա։
Պարգևատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության, Ռուսաստանի Դաշնության փոքր բիզնեսի աջակցության և զարգացման պետական կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատի, դաշնային փոքր բիզնեսի աջակցության հիմնադրամ, Համառուսաստանյան մանկավարժական ասամբլեայի կողմից։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսերնետ համայնքի կողմից Աքսյոնովի դոկտորական դիսերտացիայի ուսումնասիրությունից պարզվել է, որ դիսերտացիայի տեքստի շուրջ 90%-ը բաղկացած է սխալ փոխառություններից (գրագողություն)[4]։
Նա Ա. Օռլովի ի գիտական ղեկավարն էր, որի` տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար դիսերտացիան, որը պաշտպանվել է 2005 թվականին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի 212.198.01 դիսերտացիայի խորհրդում, պարզվել է, որ գրագողություն է առնվազն 65%-ով[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Просмотр документа - Аксенов, Сергей Леонидович. Особенности самоорганизации малого предпринимательства в переходной экономике». Российская государственная библиотека. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Просмотр документа - Аксенов, Сергей Леонидович. Механизм формирования сетевых интегрированных структур в условиях институциональных ограничений». Российская государственная библиотека. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Список публикаций автора Аксенов Сергей Леонидович». Научная электронная бибилотека Elibray.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 03.03.2021-ին.
- ↑ «Аксенов Сергей Леонидович». Вольное сетевое сообщество «Диссернет» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Орлов Алексей Евгеньевич». Вольное сетевое сообщество «Диссернет» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- aksenov.ru, Ս. Աքսյոնովի անձնական կայքը
- rfei.ru, Տարածաշրջանային ֆինանսատնտեսական ինստիտուտ
- rfet.ru, Տարածաշրջանային ֆինանսատնտեսական քոլեջ