Սերգեյ Ալիբեկով
Սերգեյ Ալիբեկով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 16, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ուզբեկստան Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | նկարիչ, ռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր |
IMDb։ | ID 0995678 |
Սերգեյ Ալիբեկով (ռուս.՝ Алибеков Сергей Арифович, մայիսի 16, 1956, Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ուզբեկ մուլտիպլիկատոր․ ռեժիսոր, սցենարիստ և բեմադրող նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Կիրգիզիայի պետական գեղարվեստական ուսումնարանը՝ «քանդակագործ» մասնագիտությամբ։ 1977-1979 թվականներին սովորել է Տաշքենդի թատերա–գեղարվեստական ինստիտուտում։ 1983 թվականից դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, նաև 1989 թվականից համարվել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Աշխատել է հաստոցային գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, կերամոպլաստիկայի և զարդարվեստի ոլորտում[1]։ 1984 թվականից համագործակցել է «Ուզբեկֆիլմ» ստուդիայի հետ, որպես ռեժիսոր, բեմադրող նկարիչ և սցենարիստ մասնակցել է մուլտիպլիկացիոն և խաղարկային կինոյի ստեղծմանը։ Անիմացիոն կինոյի միջազգային փառատոնների և գեղանկարչության բիենալեի բազմակի մասնակից է։
2003 թվականից մշտապես ապրել է Ռուսաստանում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 թվական՝ «Մեղմ անձրև կգա», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, բեմադրող նկարիչ։
- 1985 թվական՝ «Ոսկե տերևը», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, բեմադրող նկարիչ։
- 1986 թվական՝ «Խոլորձի այգին», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, բեմադրող նկարիչ։
- 1987 թվական՝ «Վելդ», լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, բեմադրող նկարիչ։
- 1988 թվական՝ «Դադարը», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա․ ռեժիսոր և բեմադրող նկարիչ։
- 1990 թվական՝ «Թելը», մուլտիպլիկացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, ռեժիսոր և բեմադրող նկարիչ։
- 1990 թվական՝ «Լճակի մոտ», մուլտիպլիկացիոն ֆիլմ, Կամիլ Յարմատովի անվան «Ուզբեկֆիլմի» Պետական ստեղծագործական արտադրական միավորում, կինոռեժիսոր և բեմադրող նկարիչ։
- 2003 թվական՝ «Էխոգրամա» անիմացիոն ֆիլմ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, ռեժիսոր և բեմադրող նկարիչ։
- 2005 թվական՝ «Թուրքական գամբիտը», գեղարվեստական ֆիլմ, «Կանալ 1», «ՏՐԻՏԷ» ստուդիա․ համակարգչային գրաֆիկի և լուսագրերի դիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։
- 2005 թվական՝ «Կայսրության կորուստը», տասը սերիանոց գեղարվեստական ֆիլմ․ «Կանալ 1», «ՏՌԻՏԷ» ստուդիա․ համակարգչային գրաֆիկի և տիտրերի դիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։
- 2007 թվական՝ «Մոնղոլ», գեղարվեստական ֆիլմ․ համակարգչային գրաֆիկի և տիտրերի դիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։
- 2007 թվական «1612 թվական», գեղարվեստական ֆիլմ․ «ՏՐԻՏԷ» ստուդիա․ համակարգչային գրաֆիկի և լուսագրերի դիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։
- 2009 թվական՝ «Վարպետների գիրքը», գեղարվեստական ֆիլմ․ Walt Disney Pictures, «ՏՐԻՏԷ» ստուդիա․ համակարգչային գրաֆիկի և լուսագրերիդիզայնի էսքիզների և ֆիլմի կոնցեպտների նկարիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Алибеков Сергей Арифович» (ռուսերեն). Arboblar.uz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия отечественной мультипликации / Сост. С. В. Капков. — М.: Алгоритм, 2006. — С. 59. — 838 с. — ISBN 5-9265-0319-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alibekov.net (официальный сайт художника)
- «Сергей Алибеков: аниматор, концепт-дизайнер, живописец» (интервью)
- Ferghana.ru: «Сергей Алибеков»
- Animator.ru: «Алибеков Сергей Арифович, художник, режиссёр»
- FDCulture.com: «Великий Затворник»
- Artsdt.ru: «Алибеков Сергей Арифович» (галерея работ)
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուզբեկստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Ուզբեկ նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս նկարիչներ
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Ռուս ժամանակակից արվեստագետներ
- Խորհրդային քանդակագործներ
- Ռուս քանդակագործներ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս մուլտիպլիկատորներ
- Խորհրդային սցենարիստներ