Սերաֆիմովիչի փողոց (Նովոչերկասկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)
Սերաֆիմովիչի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Նովոչերկասկ |
Երկարություն | 440 մետր |
Անվանվել է | Ալեքսանդր Սերաֆիմովիչ |
Փոստային ինդեքս | 346404 |
Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի Օկտյաբրսկի շրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում Տոլբուխինի փողոցից և ավարտվում Միչուրինի փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 440 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նովոչերկասկ քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը գտնվում է Օկտյաբրսկի շրջանում, որը հիմնվել է 1938 թվականին որպես Բուդյոննովսկի քաղաքատիպ ավան։ 1958 թվականին վերանվանվել է Օկտյաբրսկի, իսկ 1966-ին ընդգրկվել է Նովոչերկասկ քաղաքի կազմում[1]։ Սերաֆիմովիչի փողոցը սկսվում է Տոլբուխինի փողոցից, հատում է Չեխովի փողոցը, ընդհատվում թիվ 11 դպրոցի տարածքում և ավարտվում Միչուրինի փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 440 մետր է։ Փողոցում կա համարակալված 8 շինություն՝ 1, 2, 18, 20, 22, 24, 26, 28։
Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչն է՝ 346404։
Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Народная энциклопедия «Мой город». Новочеркасск (Ростовская область)
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
- ↑ «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Серафимовича в Новочеркасске
- Подробная карта улица Серафимовича, город Новочеркасск со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты