Սերաֆիմովիչի փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)
Սերաֆիմովիչի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 830 մետր |
Անվանվել է | Ալեքսանդր Սերաֆիմովիչ |
Փոստային ինդեքս | 346356 |
Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Գոռնյացկի միկրոշրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում Բրատսկայա փողոցից և ավարտվում Օզյորնայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 830 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնի Սուլին քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը սկսվում է Բրատսկայա փողոցից, հատում Կրասնայա, Պարկովայա, Պավլովի, Չկալովի և Շոլոխովի փողոցները և ավարտվում Օզյորնայա փողոցի հետ հատումով։ Զուգահեռ է Գլինկայի փողոցին։ Երկարությունը 830 մետր է։ Փողոցում կա համարակալված 45 շինություն։
Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչն է՝ 346356։
Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
- ↑ «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Серафимовича в Красном Сулине
- Подробная карта Улица Серафимовича, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты