Սեուլի ամրապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեուլի ամրապատ
Տեսակքաղաքի պատ
Երկիր Հարավային Կորեա
ՏեղագրությունՍեուլ
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ[1] և Historic sites of South Korea?
Քարտեզ
Քարտեզ

Սեուլի ամրապատ (կորեերեն՝ 서울 漢陽都城), քարից, փայտից և այլ նյութերից կառուցված պարիսպ՝ Սեուլ քաղաքը զավթիչներից պաշտպանելու նպատակով։ Պարիսպը կառուցվել է 1396 թվականին ցուցադրելու և պաշտպանելու Սեուլ քաղաքի սահմանները։ Ժամանակին այն կոչվում էր Hansung։ Պարիսպը ձգվում է 18․6 կմ ՝ Սեուլի չորս լեռների լանջերի երկայնքով՝ Բուգակսան, Ինվագսան, Նաքսան և Նամսան։ Ներկայում պատի 12 կիլոմետրանոց հատվածը համարվում է պատմական վայր և համապատասխանաբար պահպանվում է դարպասների, ջրային դարպասների և ազդանշանային կրակի բլուրների հետ միասին։ Նամսան լեռան հյուսիսային, արևելյան և հարավային հատվածներում իրականացվել են լայնածավալ վերականգնման աշխատանքներ, քանի որ դրանց մի մասը վնասվել, մյուս մասն էլ ամբողջությամբ ավերվել էր Ճապոնական կայսրության օրոք (1910-1945թթ․)։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր Տխեջոյի կողմից Չոսոն դինաստիայի հիմնադրումից հինգ տարի անց՝ 1395 թվականին, թագավորը հիմնեց կառավարության գրասենյակը, որպեսզի կառուցվի Սեուլը պաշտպանող ամրությունը։ Նա հրամայեց Ջոն դո Ջոնին գտնել վայր և համապատասխան հաշվարկներ կատարել։ 1395 թվականի հունվարի 1-ին (ըստ լուսնային օրացույցի) թագավոր Տխեջոն հիմքի դրման արարողություն իրականցրեց։ 197․400 երիտասարդներ երկու տարվա ընթացքում իրականացրել են կառուցումը և ավարտել են Բուգակսան, Ինվագսան, Նաքսան և Նամսան լեռների երկայնքով ընթացող պատերզամի ավարտից 98 օր անց։ Պարիսպը բաղկացած է եղել 8 դարպասից, որոնցից բոլորն ի սկզբանե կառուցվել են 1396-1398 թթ․ ընթացում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսպի՝ 14-րդ դարի վերջին կառուցված նախնական պատերը, բաղկացած են միջին չափի կլոր քարերից, որոնք ամրացված են կավով։ 15-րդ դարի կեսերին Սեջոնգ Մեծ թագավորի օրոք պատի վրա լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, այդ թվում պատերի հողային բաժինները փոխարինվել են ուղղանկյուն քարե հատվածներով։ Խոշոր վերականգնումը տեղի է ունեցել 1704 թվականին Սուկչոն թագավորի օրոք՝ վերականգնվել են պատի հատվածները, օգտագործելով մեծ միատարր քարե սալիկներ, որոնք նշում են պարսպի վերջնական և եզակի բնութագիրը։

Դարպասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարի վերջին Սեուլի շուրջ կառուցվել էին չորս գլխավոր և չորս օժանդակ դարպասներ։ Չորս գլխավոր դարպասներն էին՝ Տոնդեմուն (Արևելյան դարպասներ), Դոնուիմուն (Արևմտյան դարպասներ), Նամդեմուն (Հարավային դարպասներ) և Սուկջեոնմուն (Հյուսիսային դարպասներ)։ Օժանդակ դարպասները գտնվում էին չորս գլխավոր դարպասների արանքում՝ Սոուիմուն (հարավ-արևմտյան հատվածում), Չանգուիմուն (հյուսիս-արևմտյան), Հյեհվամուն (հյուսիս-արևելյան) և Գվանհուիմուն (հարավ-արևելյան)։ Ներկայումս իրենց սկզբնական տեսքը պահպանել կամ ռեստավրացիայի են ենթարկվել Նամդեմունը (Հարավային դարպասներ) և Տոնդեմունը (Արևելյան դարպասներ)։ Նրանք ընդգրկված են Կորեայի Հանրապետության ազգային հարստության ցանկում՝ առաջին համարի ներքո[2]։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

30 տարվա ընթացքում կառուցված պատի շատ մասեր քանդվել են փողոցների երեսարկման և տրամվայի գծերի անցկացման պատճառով։ Այնուամենայնիվ, պարսպի նշանակալի մասերը պահպանվել են։ Ամենալավ պահպանված և հայտնի երթուղիներից է Բուկակսան լեռան պարիսպը՝ 2,3 կիլոմետրանոց արահետով, որը անցնում է Սուկջոնմունով։ Նախկինում հասարակության համար փակ էր ռազմական օբյեկտին մերձ լինելու պատճառով, հետագայում արահետը հասարակության համար բացվեց 2006 թվականին։ Տարիների ընթացքում այդ տարածաշրջանում քիչ բան է փոխվել և շատ արհեստական կառույցներ չեն կառուցվել, ուստի բնական միջավայրը մնում է համեմատաբար անփոփոխ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://whc.unesco.org/en/tentativelists/6652
  2. UNESCO (2014-08-15). « http://whc.unesco.org/en/tentativelists/5781/ » UNESCO. UNESCO.
  3. «Hiking trip along the Wall» (անգլերեն). Visit Korea. 2014 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]