Jump to content

Սենսորային էկրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենսորային վահանակ
Nintendo DS — ձեռքի խաղային կոնսոլ՝ երկու էկրանով
Սենսորային էկրանով տեղեկատվական սարք

Սենսորային էկրան — մուտքի և ելքի սարք, որը ղեկավարվում է ձեռքի կամ հատուկ գրիչի հպումով։

Սենսորային էկրանը ստեղծվել է ԱՄՆ-ում, որպես ծրագրավորման ուսուցման հետազոտություն։ PLATO համակարգչային համակարգը, որն ստեղծվել է 1972 թվականին, ուներ ինֆրակարմիր ճառագայթներով սենսորային էկրան, բաղկացած էր 16×16 բլոկներից։ Էկրանի համապատասխան տեղում հպում կատարելով, օգտվողն ստանում էր փոքր-ինչ սխալմունքով պատասխան։ 1971 թվականին Սեմուել Հերստը[en], (Elographics ընկերության հիմնադիրը, հետագայում Elo Touch Solutions) նախագծում էր էլոգրաֆ — գրաֆիկական պլանշետ, որն աշխատում էր չորս լարային դիմադրության սկզբունքով (U.S. patent 3662105): 1974 թ-ին նա կարողացավ էլոգրաֆիան դարձնել թափանցիկ, իսկ 1977 թվականին մշակեց հինգ լարային դիմադրության սկզբունքով աշխատող էկրան[1]։ Համագործակցելով Siemens- ի հետ, Elographics-ը նրանք կարողացան կիրառել այդ ժամանակի կինոցուցադրումների սարքերում (кинескоп): 1982 թվականին Elographics ընկերությունը համաշխարհային շուկային ներկայացրեց սենսորային էկրանով հեռուստացույց[2]։ 1983 թվականին ստեղծվեց HP-150[en] համակարգիչը, որն աշխատում էր ինֆրակարմիր ճառագայթներով սենսորային էկրանի ղեկավարումով[3]։ Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանում նմանատիպ էկրանները օգտագործվել են հիմնականում արդյունաբերական և բժշկական սարքավորումներում։

Ինֆրակարմիր սենսորային էկրաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆրակարմիր սենսորային վահանակի շահագործման սկզբունքը պարզ է` հորիզոնական և ուղղահայաց ինֆրակարմիր ճառագայթներով կազմված ցանցը ընդհատվում է, երբ մոնիտորը շոշափում է որեւէ օբյեկտ։ Հսկիչը որոշում է, թե որտեղ է ազդանշանը դադարեցվել։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆրակարմիր սենսորային էկրանները վախենում են աղտոտվածությունից, հետևաբար, օգտագործվում են այն սարքավորումներում, որտեղ պատկերը կարևոր է, օրինակ, էլեկտրոնային գրքերում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենսորային էկրան» հոդվածին։