Jump to content

Սեբաստիան Վալյուկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Վալյուկևիչ
լեհ.՝ Sebastian Walukiewicz
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 2000(2000-04-05)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Գորժուվ-Վելկապոլսկացի, Լեհաստան[2]
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Կաղապար:Ֆուբոլային կարիերա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Կաղապար:Ֆուբոլային կարիերա
Ազգային հավաքական
Կաղապար:Ֆուբոլային կարիերա

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28.06.2023:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 25.06.2025

Սեբաստիան Վիկտոր Վալյուկևիչ (լեհ.՝ Sebastian Wiktor Walukiewicz, ապրիլի 5, 2000(2000-04-05)[1], Գորժուվ-Վելկապոլսկացի, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, իտալական «Էմպոլի» ակումբի և Լեհաստանի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիան Վալյուկևիչը մարզվել է «Լեգիա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայում: 2017 թվականին տեղափոխվել է «Պոգոն (Շեցին)» ակումբ։ Հիմնական կազմում նորամուտը նշել է 2018 թվականի ապրիլի 7-ին՝ փոխարինման դուրս գալով Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնի «Լեգիայի» դեմ խաղում[3]։ Մայիսի 8-ին «Շլենսկի» դեմ խաղում հանդես է եկել մեկնարկային կազմում[4]։

2019 թվականի հունվարին իտալական «Կալյարի» ակումբը լեհական ակումբի հետ համաձայնության էր եկել պաշտպանի տրանսֆերի շուրջ, որի արժեքը գնահատվում էր 4 միլիոն եվրո: Սեբաստիանն իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականը: Գործարքի պայմանների համաձայն, մրցաշրջանի մնացած մասն անցկացրել է իր հարազատ ակումբում վարձավճարով, իսկ ամռանը մեկնել է Իտալիա[5]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Լեհաստանի մինչև 15, մինչև 16, մինչև 17, մինչև 18, մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականներում: 2020 թվականի հոկտեմբերին նշել Է նորամուտը Լեհաստանի գլխավոր հավաքականի կազմում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Legia Warszawa 3-0 Pogoń Szczecin» (լեհերեն). 90minut.pl. 2018-04-07. Արխիվացված է օրիգինալից 2019-02-12-ին. Վերցված է 2019-03-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Śląsk Wrocław 2-0 Pogoń Szczecin» (լեհերեն). 90minut.pl. 2018-05-08. Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2019-03-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Bugajski, Antoni (2019-01-15). «Sebastian Walukiewicz w Cagliari» (լեհերեն). Przeglądu Sportowego. Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2019-03-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Sebastian Walukiewicz - National team» (անգլերեն). Transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2019-03-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]