Սափոր՝ ծիսական որսի տեսարանով
Սափոր՝ ծիսական որսի տեսարանով | |
---|---|
նյութ | Կավ |
բարձրություն | 12,2 |
լայնություն | 16 |
ստեղծվել է | Մ. թ.ա. 12-11-րդ հազարամյակ |
Սափոր՝ ծիսական որսի տեսարանով, սև փայլեցված ուռուցիկ իրանով կարճավիզ սափոր։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 1919-1 համարի ներքո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սափորի կետազարդումով և փորագրությամբ հարդարված իրանի վերին մասում ներկայացված է ծիսական թափորի սյուժե։ Երկանիվ կառքի թափքի վրա կանգնած է մարդու ֆիգուր՝ թևերը լայն տարածած, ձեռքում՝ մտրականման մի առարկա։ Կառքին լծված են զույգ ձիեր։ Նրանց առջևում է գտնվում մարդկային մեկ այլ ֆիգուր՝ ձեռքերը վեր մեկնած, հմայական աղոթքի կամ դյութանքի դիրքով։ Նրանից մի փոքր հեռու՝ անոթի պարագծով ընթացող վեց կենդանիների շարքն է։ Շարքի առջևից քայլում է երկար պոչով, սրադունչ և երկարականջ կենդանի՝ հավանաբար շուն, որի հետևից կեցվածքով և տեսքով իրար նման այծեր են և մեկ ուլ։ Այծերն ունեն երկար և կոր եղջյուրներ, վեր տնկած կարճ պոչեր։ Կենդանիների ընթացքին հակառակ կանգնած ուլի գուխը մեկնած է դեպի մոր պարանոցը։
Պատկեր սյուժեն ծիսահմայական է՝ կապված կենդանիների պաշտամունքի, բերրիության և բեղմնավորության հավատալիքների հետ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|