Սարաևոյի ֆոնդային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարաևոյի ֆոնդային բորսա
Տեսակֆոնդային բորսա
ՎայրՍարաևո, Բոսնիա և Հերցեգովինա[1]
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Կայքsase.ba(բոսն.)

Սարաևոյի ֆոնդային բորսա (SASE, բոս․՝ Sarajevska Berza), ֆոնդային բորսա, որը գործում է Սարաևոյում, Բոսնիա և Հերցեգովինա։

Պատմություն և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաևոյի ֆոնդային բորսան հիմնադրվել է 2001 թվականի սեպտեմբերին և սկսել է գործարքներ կատարել 2002 թվականի ապրիլի 12-ին որպես Բոսնիա և Հերցեգովինայի ֆեդերացիայի արժեթղթերի կենտրոնական առևտրային տարածք, Բոսնիա և Հերցեգովինայի ֆեդերացիան Սերբիայի Հանրապետության հետ միասին կազմում է հետպատերազմյան Բոսնիա-Հերցեգովինան։ Սարաևոյի ֆոնդային բորսան հիմնադրվել է որպես բաժնետիրական-ֆոնդային ընկերություն։ Այն ունեցել է ութ հիմնադիր անդամ։ Արժեթղթերի մասին օրենքի համաձայն, Սարաևոյի ֆոնդային բորսայի անդամներ կարող են լինել միայն իրավաբանական անձինք` բրոքերային գրասենյակներ, որոնց միակ գործունեությունը առևտուրն է արժեթղթերով, որոնց գլխադասային գրասենյակները գտնվում են Բոսնիա և Հերցեգովինայում։ Բորսայի հիմնադիր կապիտալը եղել է 200.000 BAM (1 BAM = 0.51 եվրո

Բոլոր անդամները պետք է լիցենզավորված լինեն Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության արժեթղթերի հանձնաժողովի կողմից արժեթղթերի առևտրի համար։ Միայն այս բրոքերներն են հաստատվում ֆոնդային բորսայի անդամների կողմից, որոնք անց են կացնում առևտրի թույլտվություն տվող քննությունը։ Արժեթղթերի հանձնաժողովը սահմանում է քննության անցկացման կարգը և պայմանները, ինչպես նաև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը։ Բրոքերից պահանջվում է ունենալ գործակալության կողմից տրված վավերական լիցենզիա։ Ներկայումս ֆոնդային բորսան ունի 16 անդամ, որի գլխամասային գրասենյակները տարածվում են ամբողջ Բոսնիա և Հերցեգովինայով, որոնց մեծամասնությունը մայրաքաղաքում է` Սարաևոյում։ Բաժնետերերի ժողովը ընտրում է հինգ անդամից բաղկացած վերահսկիչ խորհուրդ չորս տարի ժամկետով։ Դիտորդական խորհուրդը նշանակում է բորսայի ղեկավար, ով պատասխանատու է ռազմավարական պլանավորման և ամենօրյա գործողությունների համար։

Սարաևոյի ֆոնդային բորսայի կառավարման մարմնի անդամները և Վիենայի ֆոնդային բորսան (Wiener Börse) 2006 թվականի մարտի 21-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Դա Բոսնիան դարձնում է, Ռումինիայից, Խորվաթիայից և Բելգրադից հետո, Բուդապեշտի ֆոնդային բորսայի և Վիեննայի բորսայի հետ միասին համագործակցության համաձայնագրի մեջ մտնող չորրորդ Հարավարևելյան եվրոպական ֆոնդային բորսան։ Փոխըմբռնման հուշագիրը հիմք է տալիս Սարաևոյի և Վիենայի բորսաների միջև ավելի սերտ համագործակցության համար։ Առաջին համատեղ նախագիծը ենթադրվում է որ կլինի ինդեքսը։

Աշխատունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին Սարաևոյի ֆոնդային բորսայի աշխատունակությունը ավելացել է։ 2002 թվականից շուկայական կապիտալիզացիան աճել է շուրջ քսան անգամ, իսկ 2005 թվականի վերջին այն արդեն 3.3 մլրդ եվրո էր։ Միջին օրական առևտրային ծավալները նույնպես աճել են վերջին մի քանի տարիների ընթացքում և 2005 թվականին հասել են 1.5 մլն եվրոյի։ Սարաևոյի ֆոնդային բորսայի առաջատար ցուցանիշը` BIFX-ը, 2002 թվականի վերջի դրությամբ աճել է 1.264.20-ից մինչև 4,045.57 կետ 2005 թվականի վերջին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Market Identifier Code — ed. size: 1242
  2. Wiener Börse and Sarajevo Stock Exchange Sign Cooperation Agreement, 21 March 2006

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]