Jump to content

Սապորոյի ձյան փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապորոյի ձյան փառատոն
ՏեսակJapanese festival? և winter festival?
Երկիր Ճապոնիա
ՎայրOdori Park?, Susukino? և Sapporo Community Dome?
Առաջինը1950
snowfes.com(ճապոներեն), snowfes.com/english/(անգլ.), snowfes.com/t/, snowfes.com/c/ և snowfes.com/k/(կոր.)
 Sapporo Snow Festival Վիքիպահեստում

Սապորոյի ձյան փառատոն կամ Ձյան տոն Սապորոյում (さっぽろ雪まつり – Սապորո յուկի մացուրի), ճապոնական ոչ պետական տոն, որ նշվում է Հոկայդոյի մայրաքաղաք Սապորոյում ամեն տարվա փետրվարի սկզբին ու տևում 7 օր։ Տոնի ընթացքում ձյունից ու սառույցից պատրաստվում են հարյուրավոր քանդակներ։ Այն ամենախոշոր ու ամենահատկանշական ձմեռային իրադարձություններից մեկն է[1]։ 2007 թվականին (57-րդ փառատոն) շուրջ երկու միլիոն մարդ է այցելել Սապորո՝ տեսնելու ձյունից ու սառույցից պատրաստված հարյուրավոր քանդակները Սապորոյի կենտրոնում՝ Օդորի այգում ու Սուսուկինոյում, ինչպես նաև Սատոլանդում[2]։ 1974 թվականից Օդորի այգում անցկացվում է ձյունից պատրաստված քանդակների միջազգային մրցույթ, որին 2008 թվականին մասնակցել է 14 թիմ աշխարհի տարբեր երկրներից[3]։

Ձյան փառատոնի կազմակերպման ավանդույթն սկիզբ է առել 1950 թվականին։ Այդ տարի մանկական միջոցառման շրջանակներում Սապորոյի վեց ավագ դպրոցների աշակերտներ Օդորի այգում պատրաստել են կենդանիների վեց քանդակ[4]։ Դա մեծ տպավորություն է թողել անցորդների վրա, որոնք հետևել են աշխատանքին։ Այդ ժամանակից սկսած քաղաքի բնակիչներն սկսել են փետրվարի սկզբին պատրաստել քանդակներ ձյունից ու սառույցից։

1955 թվականին Ճապոնիայի ինքնապաշտապանական ուժերի մոտակա Մակոմանայի ռազմական բազայի զինվորականների կողմից պատրաստվել է առաջին զանգվածային քանդակը։ Սապորոյում 1972 թվականին Օլիմպիական խաղերի անցկացումից հետո փառատոնն արժանացել է համաշխարհային ճանաչման։ 1974 թվականից փառատոնի շրջանակներում անցկացվում է ձյունից ու սառույցից պատրաստված քանդակների միջազգային մրցույթ։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյան փառատոնը կազմակերպվում է միաժամանակ Սապորոյի երեք շրջաններում՝ Օդորի այգում (ճապ.՝ 大通公園), Ցուդոմու մարզադաշտում (ճապ.՝ つどーむ)[5] և գիշերային զվարճանքների թաղամասի գլխավոր փողոցում՝ Սուսուկինոյում (ճապ.՝ すすきの)։ Մեր օրերում Ձյունե քանդակների միջազգային մրցույթի շրջանակներում ամեն տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 25 թիմեր աշխարհի տարբեր երկրներից։ Պատրաստվում են ավելի քան հարյուր ձյունե քանդակներ[6]։ Փառատոնին ներկա է լինում շուրջ 2 մլն այցելու և զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. History of the Sapporo Snow Festival, English page Արխիվացված 30 Հունիս 2012 archive.today
  2. The outline of the Sapporo Snow Festival Արխիվացված 13 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
  3. International Snow Sculpture Contest, English page Արխիվացված 13 Մայիս 2008 Wayback Machine
  4. «Снежный фестиваль, Саппоро». Японские фестивали (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  5. Մինչև 2009 թվականը բոլոր փառատոններն անցկացվել են Մակոմանայ մարզադաշտում (ճապ.՝ 真駒内屋内競技場), սակայն ավտոկայանման տեղերի չբավարարելու պատճառով 60-րդ փառատոնից սկսած (2009 թվական) Մակոմանայ մարզադաշտի փոխարեն որպես երրորդ վայր ընտրվել է Ցուդոմու մարզադաշտը։
  6. «Снежный фестиваль в Саппоро» (ռուսերեն). Ellf.ru. 09.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]