Սապատավոր կետ (լատին․՝ Megaptera novaeangliae), ջրային կաթնասուն կենդանի։ Կենդանին իր անվանումը ստացել է մեջքի վրա մեծ լողակներ ունենալու պատճառով՝ այդ լողակը նման է սապատի։
Մարմնի ամենամեծ երկարությունը հասնում է 18 մ-ի, իսկ քաշը 45 տ-ի։ Ունի հաստ և փքված փոր, 4 մետրանոց կրծքի լողաթիակներ, որոնց լայնությունը հասնում է 1 մ-ի։ Այս կենդանու աչքերը գտնվում են բերանի անկյունային մասերում։ Նրա մարմինը ծածկված է բազմաթիվ մակաբույծերով, որոնք կուտակվում են գլխի, կոկորդի և պոչի մասերում։
Նրանք ջրի մեջ առաջացնում են ձագարաձև ջրապտույտ, որի ժամանակ հավաքվում են խեցգետնակերպեր։ Սապատավորն բացում է իր ահռելի բերանը և նետվում դեպի կուտակված կերը և այն առնում բերանի մեջ։ Մի քանի անգամ կրկնելուց հետո նա կշտացած հեռանում է որսադաշտից։