Սամվել Ռաֆիկի Հովհաննիսյան
Սամվել Ռաֆիկի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ոստիկան |
Պարգևներ և մրցանակներ |
Սամվել Ռաֆիկի Հովհաննիսյան (1 մայիսի 1967 թ., Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
- 1991 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը,
- 2005 թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան։
Ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988 թ. փետրվարից 1991 թ. մարտ - Երևանի մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի դիվիզիոնի միլիցիոներ։
- 1991 թ. մարտից սեպտեմբեր - Երևանի մետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի միլիցիայի վաշտի ջոկի հրամանատար։
- 1991 թ. սեպտեմբերից 1992 թ. դեկտեմբեր - Երևանի ՆԳ վարչության հասարակական կարգի պահպանության բաժնի տեսուչ։
- 1992 թ. դեկտեմբերից 1993 թ. հոկտեմբեր - Երևանի ՆԳՎ հասարակական կարգի պահպանության բաժնի ավագ տեսուչ։
- 1993 թ. հոկտեմբերից 1996 թ. մարտ - Երևանի Խորհրդային շրջանի ՆԳԲ պետի ծառայության գծով տեղակալ։
- 1996 թ. մարտից 1998 թ. հուլիս - Արմավիրի մարզային ՆԳ վարչության պետի ծառայության գծով տեղակալ։
- 1998 թ. հուլիսից 1999 թ. սեպտեմբեր - Երևան քաղաքի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ։
- 1999 թ. դեկտեմբերից 2003 թ. փետրվար - ՀՀ ՆԳՆ Պետական պահպանության վարչության պետի տեղակալ։
- 2003 թ. փետրվարից 2005 թ. մարտ - ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության վարչության պետի ծառայության գծով տեղակալ։
- 2005 թ. մարտից 2013 թ. հոկտեմբերի 17-ը - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ։
- 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ[1]։
Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ունի ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում։
- ՀՀ Նախագահի հրամանագրով 2008 թ. պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
- ՀՀ Նախագահի հրամանագրով 2012 թ. պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[2]։
- 2010 թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով։
- 2010 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
- 2011 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
Ամուսնացած է, ունի երկու որդի։