Սամվել Աղայան
Սամվել Աղայան | |
---|---|
հունիսի 3, 1960 - մայիսի 24, 1993 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Գերեզման | Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պաշտոն | ջոկատի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Սամվել Աղայան (հունիսի 3, 1960, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 1993, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամվել Աղայանը ծնվել է 1960 թ. հունիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 7 միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել գյուղատնտեսական տեխնիկումում։ Աշխատել է հացի փուռում՝ որպես պետ, այնուհետև՝ կոնդենսատորների գործարանում։ Զբաղվել է սպորտով, ճանաչվել որպես ըմբշամարտիկ։ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է, առաջին հատուկ ջոկատներից մեկի հրամանատարը։ Մասնակցել է բազում մարտերի՝ ցուցաբերելով արցախցուն հատուկ քաջություն։ Սպանվել է 1993 թ. մայիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում, անհայտ հանգամանքներում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սամվել Աղամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)