Սամսյո (պանիր)
Արտաքին տեսք
Սամսյո | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից |
Առաջացման երկիր | Դանիա |
Տարածաշրջան | Սամսյո |
Կաթ | կովի կաթ |
Պաստերիզացում | այո |
Կազմվածք | կիսապինդ |
Հասունացման ժամանակաշրջան | 3-6 ամիս |
Հայտնի է | XIX դարից |
Ճարպեր | 30-45 % |
Սամսյո, կովի կաթից դանիական պանիր։ Անունը ստացել է դանիական Սամսյո կղզուց։ Սա Դանիայի ազգային պանիրն է։ Պատրաստվել է XIX դարի սկզբին, երբ Դանիայի թագավորը Դանիա էր հրավիրել շվեյցարական պանրագործների, որպեսզի սովորեն իրենց փորձը[1]։ Այս պանիրը նման է Էմմենտալ պանրին, թեև նրա համն ավելի մեղմ է, քնքուշ և յուղոտ։ Ունի փափուկ առաձգական հյուսվածք, դեղին գույն և տարբեր չափերի անցքեր։ Սովորաբար ունենում է ոսկեգույն ընդերք, ծածկված դեղին պարաֆինով։