Սամսյո (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամսյո
Տեսակպանիր կովի կաթից
Առաջացման երկիր Դանիա
ՏարածաշրջանՍամսյո
Կաթկովի կաթ
Պաստերիզացումայո
Կազմվածքկիսապինդ
Հասունացման ժամանակաշրջան3-6 ամիս
Հայտնի էXIX դարից
Ճարպեր30-45 %


Սամսյո, կովի կաթից դանիական պանիր։ Անունը ստացել է դանիական Սամսյո կղզուց։ Սա Դանիայի ազգային պանիրն է։ Պատրաստվել է XIX դարի սկզբին, երբ Դանիայի թագավորը Դանիա էր հրավիրել շվեյցարական պանրագործների, որպեսզի սովորեն իրենց փորձը[1]։ Այս պանիրը նման է Էմմենտալ պանրին, թեև նրա համն ավելի մեղմ է, քնքուշ և յուղոտ։ Ունի փափուկ առաձգական հյուսվածք, դեղին գույն և տարբեր չափերի անցքեր։ Սովորաբար ունենում է ոսկեգույն ընդերք, ծածկված դեղին պարաֆինով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]