2011 թվականի փետրվարին Սաբրինան Ավստրիան ներկայացրել է 2011 թվականի Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում, և բրոնզե մեդալներ է նվաճել հսկա սլալոմում ու սլալոմում[1][2]։ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Մայերը կատարել է իր նորամուտը աշխարհի գավաթի խաղարկությունում՝ կանադական Լեյք Լուիս քաղաքում անցկացված մրցափուլում մասնակցելով ճեպավայրէջքի մրցումներին։ 2015 թվականի դեկտեմբերի 18-ին նա վաստակել է իր առաջին միավորները աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Ֆրանսիայի Վալ դ'Իզեր քաղաքում անցկացված մրցափուլում զբաղեցնելով 23-րդ տեղը համակցված՝ Alpine combined մրցաձևում[3]։