Ռուսական հողի պաշտպանների հուշարձան
Ռուսական հողի պաշտպանների հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Յուրի Գրիգորև |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument to Defenders of Russian Land Վիքիպահեստում |
Ռուսական հողի պաշտպանների հուշարձան (ռուս.՝ Памятник защитникам земли Российской), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուսական հողի տարբեր դարաշրջանների` Հին Ռուսիայի, 19-րդ դարի սկզբի և խորհրդային ժամանակաշրջանի պաշտպաններին։ Տեղադրվել է 1995 թվականին Հաղթանակի զբոսայգում` Կուտուզովի պողոտայի և Մինսկի փողոցի խաչմերուկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Անատոլի Անդրեևիչ Բիչուկովը և ճարտարապետ Յուրի Պանտելեյմոնովիչ Գրիգորևը։ Քանդակագործական հորինվածքը կազմված է ռուս երեք զինվորների պատկերաքանդակներից։ Դրանք են` դյուցազնը Հին Ռուսիայի ժամանակների զենք ու զրահով և սրով, 1812 թվականի Հայրենական պատերազմի գվարդիականը հրացանով և Հայրենական մեծ պատերազմի ժամանակների խորհրդային զինվորը` ինքնաձիգով։ Զինվորների պատկերաքանդակները տարբերվում են մանրամասերի մշակվածությամբ, նրանք պատկերված են թշնամիներին դիմավորելուն պատրաստ։ Հուշարձանը մարմնավորում է ռուս ժողովրդի ազգային միասնության գիտակցությունը, մարդկային արժանապատվության պահպանումը և պաշտպանությունը նվաստացումից, ազատության հանդեպ ուժեղ ձգտումը, բարձր ոգու վառ դրսևորումը, որն ավելի թանկ է, քան կյանքը[1]։
Զինվորների քանդակը ձուլված է բրոնզից, իսկ պատվանդանը պատրաստված է գրանիտից[2]։
Պատվանդանի վրա ամրացված են «ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈՂԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ» բառերը։ Հուշարձանը տեղադրված է արհեստական բլրի վրա, որի առջև տնկվել են «Ռուսաստան» մակագրությունը կազմող ծաղիկներ։
Հուշարձանը բացվել է 1995 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Памятник защитникам земли русской - Россия , Москва
- ↑ «Единое счастье – работа». Վերցված է 2019 Փետրվար 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник Защитникам земли Российской». Московский туристический портал. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.