Ռուս-բյուզանդական պատերազմ (907)
Կոստանդնուպոլսի պաշարում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-բյուզանդական պատերազմներ | |||||||||
Կիևյան Ռուսիայի Օլեգ իշխանի արշավանքը Կոստանդնուպոլիս | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Կիևյան Ռուսիա | Բյուզանդիա | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Լևոն Իմաստասեր | |||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
2,000 ռազմանավ | անհայտ |
Ռուս-բյուզանդական պատերազմ, 907 թվականին Բյուզանդական կայսրության և Կիևյան Ռուսիայի միջև բռնկված ռազմական առճակատում։ Պատերազմական գործողությունների սանձազերծողը Կիևյան Ռուսիայի իշխան Օլեգն է, ով նպատակ ուներ պաշարել Բյուզանդիոնի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ռուսական բանակը կազմված է եղել շուրջ 2 հազար ռազմանավերից։ Կիևյան զորքերի ներխուժմանը հակազդել է կայսր Լևոն VI Իմաստասերը։
Ըստ «հին ռուսական տարեգրության»՝ սա եղել է ռուսների ամենահաջողված ռազմարշավն ընդդեմ Բյուզանդական կայսրության։ Այնուամենայնիվ, հունական աղբյուրները այս պատերազմի մասին որևէ տեղեկություններ չեն պարունակում։
Պատերազմական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]907 թվականի ռուս-բյուզանդական պատերազմի մասին մեզ հաղորդող միակ աղբյուրը Նեստորի կողմից գրված «հին ռուսական տարեգրությունն» է։ Արշավանքի մասին տեղեկությունները սերունդները բանավոր կերպով փոխանցել են միմյանց և ի վերջո այն բովանդակվել է ռուսական տարեգրության մեջ։ Ռուս-բյուզանդական պատերազմի նկարագրությանը բնորոշ է ոչ թե փաստակենտրոնությունը, այլ ժողովրդական բնահյուսության գունագեղ պատկերավորման առկայությունը։
Ըստ սկզբանղբյուրի՝ 907 թվականին Կիևյան Ռուսիայի Օլեգ իշխանը արշավանք է կազմակերպում դեպի Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս։ Նախքան ռուսական զորքերը կշարժվեին Բյուզանդիոնի ուղղությամբ, հույն դեսպանները ցանկանում են Օլեգին սպանելով խափանել արշավանքը, սակայն հզոր բանականության տեր ռուսաց իշխանը հրաժարվում է խմել թունավորված ըմպանակից։
Շուտով ռուսական ռազմածովային ուժերը անցնում են Բոսֆորի նեղուցը և ափ իջնում արևմտյան Թրակիայում։ Վերջիններս ապավինում են պաշարողական մեքենայի օժանդակությանը՝ սկսելով Կոստանդնուպոլսի գրավումը։ Հեղինակը նշում է․
Վախենալով ռուսների ակնհայտ ռազմական հաջողություններից՝ բյուզանդացիների Լևոն VI Իմաստասեր կայսրը ստիպված է լինում զինադադար կնքել կիևյան ինտերվիստների հետ։ Պատերազմն ավարտվում է խաղաղ բանակցությունների միջոցով, որի արդյունքում էլ Բյուզանդիան պարտավորվում է ցանկացած հեծանավի համար նվարել տասներկու գրիվնա (հին ռուսական դրամական միավոր)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andrey Nikolayevich Sakharov. Дипломатия древней Руси: IX – первая половина X в. Moscow, 1980.
- Analysis of Nestor's account of the expedition on www.textology.ru.