Ռոմիկ Հարությունյան (քիմիկոս)
Ռոմիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1945 (78 տարեկան) Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1996) |
Ռոմիկ Սուրենի Հարությունյան (դեկտեմբերի 19, 1945, Տաթև, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1996)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1964-1965 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։ 1972 թվականին եղել է ֆիզիկական քիմիայի ամբիոնի լաբորատորիայի վարիչ, 1972-1981 թվականներին՝ ֆիզիկական քիմիայի ամբիոնում ավագ լաբորանտ, 1981-1987 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայում, 1987-1988 թվականներին՝ պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայի գիտաշխատող, 1988-1992 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1992-2006 թվականներին՝ ավագ գիտաշխատող ֆիզիկական քիմիայի ամբիոնում գործող քիմիական և կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական լաբորատորիայում, 2005-2007 թվականներին՝ ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ։ 2007 թվականից ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի խորհրդի անդամ։ «Գիտական տեղեկագիր, ԵՊՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ[1]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են էմուլսիաներում ընթացող օքսիդացման և պոլիմերման գործընթացների կինետիկական օրինաչափությունների ու մեխանիզմի բացահայտմանը, ինչպես նաև մակերևութային ակտիվ նյութերի լուծույթների կոլոիդաքիմիական հատկություններին և քիմիական ռեակցիաներում դրանց դերի ուսումնասիրությանը[2]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գիտական տեղեկագիր, ԵՊՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
- ՀՀ քիմիական ընկերության խորհրդի անդամ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալ
- ԵՊՀ արծաթե հուշամեդալ
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գ. Գ. Պետրոսյան, Հ. Ա. Բեգլարյան, Ռ. Ս. Հարությունյան, «Սիլիկատների և ցեոլիտների քիմիա» դասընթացի լաբորատոր աշխատանքներ | Ուս. ձեռնարկ։ ԵՊՀ հրատ.: 2016թ․, 60 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԵՊՀ, Ռոմիկ Սուրենի Հարությունյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|