Ռոմիկ Հարությունյան (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմիկ Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1945(1945-12-19) (73 տարեկան)
Տաթև, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1996)

Ռոմիկ Սուրենի Հարությունյան (1945, դեկտեմբերի 19, Տաթև), քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964-1965 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում։ 1972 թվականին եղել էֆիզիկական քիմիայի ամբիոնի լաբորատորիայի վարիչ, 1972-1981 թվականներին՝ ֆիզիկական քիմիայի ամբիոնում ավագ լաբորանտ, 1981-1987 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայում, 1987-1988 թվականներին՝ պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայի գիտաշխատող, 1988-1992 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1992-2006 թվականներին՝ ավագ գիտաշխատող ֆիզիկական քիմիայի ամբիոնում գործող քիմիական և կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական լաբորատորիայում, 2005-2007 թվականներին՝ ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ: 2007 թվականից ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ: ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի խորհրդի անդամ: «Գիտական տեղեկագիր, ԵՊՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են էմուլսիաներում ընթացող օքսիդացման և պոլիմերման գործընթացների կինետիկական օրինաչափությունների ու մեխանիզմի բացահայտմանը, ինչպես նաև մակերևութային ակտիվ նյութերի լուծույթների կոլոիդաքիմիական հատկություններին և քիմիական ռեակցիաներում դրանց դերի ուսումնասիրությանը[2]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գիտական տեղեկագիր, ԵՊՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • ՀՀ քիմիական ընկերության խորհրդի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալ
  • ԵՊՀ արծաթե հուշամեդալ

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Գ. Պետրոսյան, Հ. Ա. Բեգլարյան, Ռ. Ս. Հարությունյան, «Սիլիկատների և ցեոլիտների քիմիա» դասընթացի լաբորատոր աշխատանքներ | Ուս. ձեռնարկ: ԵՊՀ հրատ.: 2016թ․, 60 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԵՊՀ, Ռոմիկ Սուրենի Հարությունյան
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005