Ռոլան Մարտիրոսով
Ռոլան Գուրգենի Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1935[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | փետրվարի 27, 2020 (84 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1959)[3] |
Երկեր | Sukhoi Su-34?[1] |
Մասնագիտություն | ավիակոնստրուկտոր |
Աշխատանք | Կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, նախագծել է մի շարք ՍՈՒ ինքնաթիռներ |
Ծնողներ | Գուրգեն Ամիրխանի Մարտիրոսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Rollan Martirosov Վիքիպահեստում |
Ռոլան Գուրգենի Մարտիրոսով (Մարտիրոսյան, հոկտեմբերի 6, 1935[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2] - փետրվարի 27, 2020, Մոսկվա, Ռուսաստան), Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյի ավիակոնստրուկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախի Չարդախլու գյուղում[4]։ Նրա հայրը` Գուրգեն Ամիրխանի Մարտիրոսյանը, մասնագիտությամբ փիլիսոփա էր։ Նա երկար ժամանակ դասախոսել է Գրոդնոյի մանկավարժական ինստիտուտում։ Ավարտելով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը` Ռոլան Մարտիրոսովը սկսել է աշխատել Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում, նախագծերի ամենաառաջատար բաժնում, որն աշխատում էր իր և գլխավոր կոնստրուկտոր Պավել Օսիպովիչ Սուխոյի անմիջական ղեկավարությամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ բյուրոյում հաշված տարիների ընթացքում նախագծված և ստեղծված ճակատային կործանիչները հայտնի են ամբողջ աշխարհում։ Ռոլան Մարտիրոսովը տեխնիկական ղեկավարներից մեկն է, որը «ՍՈւ» ինքնաթիռներով համաշխարհային ռեկորդներ սահմանելու ուղղությամբ համալիր աշխատանքներ առաջատար մշակողներից է։ Այդ մեքենաներով սահմանվել են 30 համաշխարհային ռեկորդներ[5]։ Ռոլան Մարտիրոսովը, որպես Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, ղեկավարել է ՍՈՒ-34 նոր ճակատային ռմբակոծիչի ստեղծման աշխատանքները։ Ռոլան Մարտիրոսովի ստեղծած նոր ՍՈՒ-34 ինքնաթիռը կարող է երկարատև թռիչք կատարել 10 ժամյա լիցքավորմամբ 8 տոննա բեռնվածության դեպքում։ Առանց օդում լիցքավորման թռիչքի երկարությունը 4000 կմ է, իսկ երեք անգամ լիցքավորման դեպքում 14000 կմ։ Առաջին թռիչքը կատարել է 1992 թվականին։
Այդ մեքենաներից (նկատի ունի ՍՈՒ ինքնաթիռները) յուրաքանչյուրը մի նոր խոսք էր համաշխարհային ավիաշինության մեջ։ -
Ա. Ե. Սարգսյան[6]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 МАРТИРОСОВ Роллан Гургенович // Авиация России : биографическая энциклопедия : 1909-2009 : А--Я (ռուս.) / под ред. А. Н. Зелин — М.: 2009. — С. 346. — 880 с. — ISBN 978-5-903989-03-4
- ↑ 2,0 2,1 2,2 Երկրի հերոսներ (ռուս.) — 2000.
- ↑ Остапенко Ю. А., Батков А. М. [XX век. Авиастроение России в лицах: энциклопедический словарь МАРТИРОСОВ Роллан Гургенович (р. 1935)] // XX век. Авиастроение России в лицах : энциклопедический словарь (ռուս.) / под ред. А. М. Батков — М.: 2005. — С. 278—279. — 552 с. — ISBN 5-901262-01-2
- ↑ Հարությունյան Վ. Բ., «Արցախի աստղերը ռազմագիտության երկնակամարում», Էջմիածին, 2000, էջ 36
- ↑ Նույն տեղում, էջ 37
- ↑ Ա. Ե. Սարգսյան, Армяне военные ученыеъконструкторы, производственники и испытатели 20 века