Ռոբերտո Մարսելո Լևինգստոն
Ռոբերտո Մարսելո Լևինգստոն իսպ.՝ Roberto Marcelo Levingston | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1920[1] |
Ծննդավայր | Սան Լուիս, Արգենտինա |
Մահացել է | հունիսի 17, 2015[2][3] (95 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[4] |
Գերեզման | Լա Չակարիտա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Ազգային ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | սպա և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Արգենտինայի նախագահ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Marcelo Levingston Վիքիպահեստում |
Ռոբերտո Մարսելո Լևինգստոն (հունվարի 19, 1920[1], Սան Լուիս, Արգենտինա - հունիսի 17, 2015[2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[4])՝ արգենտինացի ռազմական և պետական գործիչ, Արգենտինայի դե ֆակտո նախագահ 1970-1971 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սան Լուիսում՝ շոտլանդա-ֆրանս-իսպանական խառը ընտանիքում։ Եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բրիգադի գեներալ։ 1966-1967 թվականներին ղեկավարել է ՍԻԴԵ-ի հատուկ ծառայությունը, այնուհետև ԱՄՆ-ում զբաղեցրել է Արգենտինայի դեսպանատանը ռազմական կցորդի պաշտոնհը։
Այսպես կոչված «արգենտինական հեղափոխության» ժամանակ 1966 թվականին մտել է խունտայի կազմի մեջ։ 1970-ին, երբ խունտայի ղեկավար գեներալ Օնգանիան սկսել է կորցնել զինվորականների աջակցությունը, ծովակալ Պեդրո Գնավին հեղաշրջում է կազմակերպել և քիչ հայտնի գեներալ Լևինգսթոնին առաջարկել է գերագույն պաշտոն զբաղեցնել, որը 1970 թվականի հունիսից մինչև 1971 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում երկրի դե ֆակտո նախագահն էր[5]։ Լիվինգսթոնը, սակայն, գրեթե անմիջապես վարել է անկախ քաղաքականություն՝ դառնալով խունտայի անդամներից ամենապահպանողականը։
Նրա պաշտոնավարման ժամանակաշրջանը բնութագրվում է պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականությամբ․ այն ձեռնարկվել է գնաճը և տնտեսական անկումը հաղթահարելու նպատակով, որն այդ ժամանակ ապրում էր երկիրը։ Մտցվել է նաև մահապատժի կիրառումը ահաբեկիչների և երեխաների առևանգողների դեմ[5][6]։ Նախագահության ընթացքում Լևինգստոնը նաև Մարգարիտա Արգուասին նշանակել է Արգենտինայի Գերագույն դատարանի անդամ. սա կին անձի առաջին նշանակումն էր բարձրագույն դատական ատյանում Լատինական Ամերիկայում։
1971 թվականի մարտին Լևինգսթոնը, իր հերթին, տապալվել և պաշտոնանկ է արվել գեներալ Ալեխանդրո Լանուսեի կողմից։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտո Մարսելո Լևինգսթոնին է պատկանում Արգենտինայի բոլոր նախագահների կյանքի տևողության ռեկորդը։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.lanacion.com.ar/1802793-murio-roberto-marcelo-levingston
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.lanacion.com.ar/politica/murio-roberto-marcelo-levingston-nid1802793/
- ↑ 5,0 5,1 Lewis, Daniel K. (2001), The History of Argentina, The Greenwood histories of the modern nations, Greenwood Publishing Group, էջեր 134–135, ISBN 9780313312564.
- ↑ Keen, Benjamin; Haynes, Keith (2008), A History of Latin America (8th ed.), Cengage Learning, էջ 374, ISBN 9780618783182.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roberto Marcelo Levingston: «Una dictadura no es una tiranía»(չաշխատող հղում)