Ռայքրոֆթն իր դերասանական կարիերան առաջին անգամ սկսել է 2001 թվականին։ Նկարահանվել է բրիտանական մի քանի դրամատիկական հեռուստասերիալներում այդ թվում՝ Իստ-Էնդայի բնակիչները», «Դժբախտ պատահար», «Հոլբի Սիթի» և «Բժիշկները»։ Նաև նկարահանվել է «Շրջադարձ» և «Բրիջիթ Ջոնսի երեխան» ֆիլմերում։ 2007 թվականի օգոստոսին սկսել է աշխատել սթենդափ-կատակերգության ժանրում և դարձել է 2010 թվականի «Ծիծաղող ձի» մրցույթի եզրափակչի մասնակից[2][3]։
2016 թվականին միացել է Գահերի խաղը հեռուստասերիալի դերասանական կազմին՝ հանդես գալով վեցերորդ, յոթերորդ և ութերորդ[4] եթերաշրջաններում՝ որպես Մեհյստեր Վոլկան։