Ռեգբի 15. խաղի ընթացքը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեգբի-15-ի սովորական տարբերակում խաղի ընթացքը հետևյալն է՝ սկզբնական փուլում թիմերից մեկը ստանում է գնդակի առավելություն սկզբնական ոտքի հարվածով, վերամեկնարկի հարվածով, scrum-ով կամ line-out-ի ժամանակ։ Դրա հետ մեկտեղ գնդակը կարող է փոխել ուղղությունը ոտքի առաջ հարվածով, երբ հակառակորդը պատրաստ է որսալ այն։ Գնդակի որսի գործողությունը կատարվում է նաև, երբ հարձակվող խաղացողը գնդակը ձեռքերում վազում է առաջ։ Գնդակը կարող է փոխանցվել մեկից մյուս խաղացողը, սակայն միայն ետ ուղղությամբ։ Հարձակվող թիմի ցանկացած խաղացող, որը գտնվում է գնդակով խաղացողից առաջ՝ խաղից դուրս վիճակում է և չպետք է ոչ մի կերպ խանգարի կամ միջամտի խաղի ընթացքին։ Պաշտպանվող կամ ոչ գնդակով թիմը պետք է փորձի կանգնեցնել գնդակով խաղացողին նրան գետնին գցելով (ընթացքից բռնելով)։ Վայր գցված խաղացողը պետք է անմիջապես փոխանցի գնդակը իր խաղընկերներից մեկին կամ բաց թողնի գնդակը որպեսզի մրցող թիմերը կարողանան շարունակել պայքարը գնդակի համար։ Եթե բռնող խաղացողը բաց է թողնում գնդակով խաղացողին, նա կարող է նորից վեր կենալ և շարունակել խաղը։ Խաղը կանգնեցվում է միայն այն դեպքում, երբ գրանցվում է խաղի կանոնների խախտում, գնդակով խաղացողը դուրս է գալիս դաշտի սահմաններից, հարցակվող թիմը վաստակում է միավորներ (կատարելով փորձ, կամ դրոպ-գոլ)։ Եթե գնդակը կամ գնդակով խաղացողը լքում է խաղադաշտը, այն վերսկսվում է line-out-ով։ Եթե խաղի դադարի պատճառը կանոնների խախտումն է, ապա նշանակվում է scrum, ազատ հարված կամ տուգանային հարված (կախված խախման տեսակից)։
Խաղի կանոնները և մեթոդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեգբին տարբերվում է ֆուտբոլից այն բանով որ այստեղ գնդակի փոխանցման համար կարող են գործածվել ձեռքերը, սակայն գնդակով խաղացողը կարող է փոխանցել այն միան ետ կամ դեպի կողք (ոչ առաջ)։ Ոտքի հարվածով գնդակը առաջ ուղարկել թույլատրվում է։ Սա նշանակում է, որ խաղի մեծ մասն ընթանում է իծաշարուկի օղակով, այսինքն փոխանցելով գնդակը, գցելով կամ ազատելով այն մինչև հարցակվող խաղաձողին բռնելը։ Ամեն խաղի օղակը (պարզեցված) կոչվում է խաղային ֆազա։
Ռեգբի-15-ում առկա է “առավելության” հասկացությունը (չի վերաբերվում “առավելության գծին”)։ Եթե թիմերից մեկը խախտում է խաղի կանոնները, խաղը չի կանգնեցվում, եթե հակառակորդ թիմը տարածքային կամ տակտիկական առավելության դիրքում է և կարող է օգտվել հակառակորդի սխալից։ Մրցավարը խաղը կանգնեցնելու փոխարեն հայտարարում է “առավելություն” մինչ այն պահը, երբ նա համարում է, որ թիմը հասել է առավելության, որից հետո հայտարարում է “առավելության ավարտ”։ Այդ պահից խաղը ընթանում է իր հունով մինչ հաջորդ խախտումը։ Այն դեպքում, եթե մրցավարը չի տեսնում, որ թիմը կարող է առավելություն վաստակել, նա կանգնեցնում է խաղը և նշանակում է scrum, ազատ հարված կամ տուգանային հարված, համապատասխան խաղի օրենքներին։
Որոշումը այն հարցին, թե ի՞նչ է “առավելությունը” ե՞րբ և ինչքա՞ն այն պետք է տևի, լիովին կախված է խաղի միակ (կենտրոնական) մրցավարից։ Ցանկացած մրցավար կարող է յուրովի տալ տվյալ հարցի պատասխանը ըստ խաղի վիճակի։
Խաղադաշտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեգբի խաղն անց է կացվում խաղադաշտում, որն ունի խոտածածկ, սակայն համաձայն ռեգբիի օրենքների այն կարող է նաև անց կացվել արհեստական խոտածածկի, կավի ծածկի, ձյան, բայց ոչ կոշտ ծածկերի վրա, ինչպիսին են ասֆալտը կան բետոնը։ Խաղի կանոնները չեն պնդում, որ խոտածածկը պետք է լինի լիովին հարթ համ հավասար բարձրությամբ, սակայն այն պետք է լինի անվտանգ խաղի համար։ Եթե թիմը գտնում է, որ դաշտը կարող է վտանգ ներկայացնել խաղն անցկացնելու համար, ապա պետք է այդ հարցով մոտենալ մրցավարին։
Խաղի տարածքը բաղկացած է՝ “խաղի դաշտից” որը չի գերազանցում 70 մետր լայնությունը և 100 մետր երկարությունը, “գոլային” տարածքից, որոնք գտնվում են խաղադաշտի վերջնամասերում և ունեն երկարություն ոչ ավելի, քան 22 մետր ամեն կողմում (երբ հնարավոր է) կամ ամենաքիչը 10-ական մետր ամեն կողմում։ Հարթ գծերով խաղադաշտում ընդգծված են կողային սահմանները (թաչ-գծերը), գոլային սահմանները (փորձի և սահմանային), 22-մետրային գծերը ամեն փորձագծից դեպի ներս և խաղադաշտի միջնագիծը։Լայն կոտրած գծերով նշված են 10-մետրային գծերը խաղադաշտի միջնագծից (զուգահեռ) աջ և ձախ, 5 և 15 մետրային գծերը ամեն կողմից (զուգահեռ փորձագծերի)։ Մանր կոտրված գծերով նշված են միայն կողային (թաչ) գծերը զուգահեռ 5-մետրային գծերը։ Ռեգբիում կողային (թաչ) գծերը համարվում են խաղադաշտից դուրս։ Այսպիսով խաղացողը, որը գտնվում է (չի անցնում) թաչ-գիծը կոչվում է “in touch”, իսկ գնդակը, որը հպվում է այդ գծին կոչվում է “խաղադաշտից դուրս”։
Խաղադաշտի երկու կողմերում տեղադրված են գոլեր, որոնք գտնվում են գոլային գծերի կենտրոնում։ Գոլային ձողերը ունեն ամենաքիչը 3,4 մետր բարձրություն, իրարից հեռու են 5,6 մետրով և միացած են գետնից 3 մետր բարձրությամբ հորիզոնական ձողով և ունեն “H” տառի տեսքը։ Խաղացողների անվտանգության համար գոլային ուղղահայաց ձողերի ներքևի մասերը պատված են բարձիկներով։
Դրոշ-մարկերները (որոնք ունեն ամենաքիչը 1,2 մետր բարձրություն) տեղադրված են խաղի դաշտի չորս անկյուններում և գոլային տարածքների անկյուններում,, որոնք նշում են խաղադաշտի վերջը։ Առկա են ևս 6 դրոշ-մարկերներ, որոնք գտնվում են 22-մետրային գծերի և միջնագծի տարբեր կողմերում։ Բոլոր դրոշ-մարկերները ունեն իրենց դերը և ինդիկատիվ նպատակը խաղում։
Մրցավարական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպումները կառավարվում են մրցավարների օգնությամբ՝ գլխավոր մրցավարի և երկու օգնական մրցավարների։ Հանդիպման կազմակերպիչները կարող են նաև թույլատրել լրացուցիչ մրցավարների առկայությունը, օրինակ՝ հակառակ կողմի օգնական մրցավարներ, հանդիպման հեռուստատեսային մրցավար (ТМО), ժամապահ և հանդիպման բժիշկ։
Չնայած այլ պաշտոնական անձանց ներկայությանը, խաղի մրցավարը միակն է, որ կարող է դատել (համաձայն խաղի կանոնների) առանց նրանց խորհրդի։ Եթե մրցավարը որևէ պատճառով չի կարող ավարտին հասցնել խաղը, նրան փոխարինում են, սովորաբար դա լինում է օգնական մրցավարներից ավագը։ Մրցավարները պատասխանատու են խաղի ընթացքում կանոնների գործածման համար, բայց չնայած դրան, որոշ պատասխանատվություններ կարող են փոխանցվել օգնականներին։ Նրանք կարող են կատարել ժամանակի պահում, հաշվի պահում, խաղացողի խաղատարածքի լքման թույլատրում, պահեստայինների խաղադաշտ դուրս գալու թույլատրում և բժշկական անձնակազմի խաղադաշտի մուտքի թույլատրում։ Խաղացողները պարտավոր են հարգել մրցավարին և նրա որոշումները, հակառակ դեպքում նրանք կտուգանվեն։ Միակ խաղացողները, որոնք իրավունք ունեն խաղի ընթացքում խորհրդակցվել մրցավարի հետ կամ ազդարարել իրենց որոշումը կախված մրցավարի որոշման հետ (օրինակ՝ կատարել տուգանային հարվածը դեպի գոլ նշանակումից հետո) թիմերի ավագներն են։ Այն դեպքում, եթե թիմի ավագը լքում է խաղադաշտը, մեկ այլ խաղացող պետք է հայտարարվի նրա փոխարեն։
Մրցավարը կարող է պատժել խաղացողին նաև տուգանային քարտերով։ Դեղին քարտով ազդարարվում է զգուշացում, իսկ կարմիր քարտով խաղացողին դուրս են հրավիրում խաղից։ Խաղացողները կարող են զգուշացվել այն դեպքում, երբ ցուցաբերում են վտանգավոր խաղ, կրկնում են արդեն զգուշացված խախտումը կամ կոպտորեն խանգարում են հակառակորդին հասնել խաղային առավելության։ Դեղին քարտով զգուշացումը խաղացողին հանում է դաշտից 10 րոպեով, որը խաղային տերմինով կոչվում է sin-bin. Եթե նույն խաղացողը շարունակում է ցուցաբերել վտանգավոր խաղ, ապա նա դուրս է մնում խաղից մինչև նրա ավարտը։ Խաղացողը կարող է նաև մի անգամից ստանալ կարմիր քարտ, առանց նախնական դեղինի։
Օգնական մրցավարները հետևում են, երբ գնդակը կամ գնդակով խաղացողը հայտնվում է խաղադաշտից դուրս կամ իրացվում է գոլային հարված։ Հանդիպման կազմակերպիչների կամ գլխավոր մրցավարի թույլտվությամբ՝ օգնական մրցավարները կարող են աջակցել գլխավոր մրցավարին ցանկացած հարցով։ Կարող են առկա լինել նաև օգնականներ խաղադաշտի տարբեր կողմերում, (բացի այն դեպքից, երբ կատարվում է գոլային հարված) որոնք ազդարարում են խաղի կանոնների խախտում։ Մրցավարի օգնականները կրում են դրոշակներ, որոնցով ազդարարում են իրենց որոշումները։ Մրցավարի օգնականները պետք է ունենան մրցավարի որակավորում և նշանակվում են հանդիպման կազմակերպչի կողմից։ Ավելի ցածր մակարդակի հանդիպումներում, երբ մրցավարի օգնականներ չեն նշանակվում, այդ դեպքում նրանց դերը կարող են վերցնել ցանկացած անձինք։ Այն դեպքերում, երբ մրցավարի օգնականները պաշտոնապես չեն նշանակվում, նրանց կարող են միայն ազդարարել գնդակի կամ գնդակով խաղացողի խաղադաշտը լքելը և բարեհաջող գոլի իրացումը։
Եթե հանդիպումը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, կարող է նաև նշանակվել հանդիպման հեռուստատեսային մրցավար (TMO)։ Այս մրցավարի գլխավոր դերը հանդիսանում է կրկնապատկերների օգնությամբ տեղեկացնել գլխավոր մրցավարին՝ (նրա և հարցումով) փորձը տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։
Հանդիպման կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդույթի՝ հանդիպումը մեկնարկում է մետաղադրամով՝ թիմերի կողմը որոշելով։ Դրանով որոշվում է, թե որ թիմը, որ կողմում պետք է մեկնարկի հանդիպումը, և թիմերից որ մեկը պետք է առաջինը գնդակը խաղի մեջ մտցնի։ Այս գործողությունը սովորաբար կատարում է մրցավարը, սակայն խաղի կանոնները խորհուրդ են տալիս, որպեսզի դա անեն թիմերի ավագներից մեկը։
Որոշիչ ֆակտոր կարող է լինել եղանակը, օրինակ երբ առկա է ուժգին քամի, դա մեծ առավելություն կտա թիմերից մեկին ոտքի հարվածներով խաղի ժամանակ։ Կախված հանդիպման ժամանակից, արևի դիրքը կարող է ֆակտոր հանդիսանալ կախված այն բանից, թե որ կողմ են խաղացողները վազում։ 2006 թվականի “Սուպեր 14”-ի եզրափակիչ հանդիպման վրա ազդեցություն ունեցան վատ եղանակային պայմանները։ Առկա էր ցաձր մառախուղը և տեսանելիությունը 40-45 մետր էր։
Կախված գցված մետաղադրամի կողմից՝ թիմերը գրավում են իրենց կողմերը։ Խաղի մեկնարկը տրվում է խաղադաշտի կենտրոնից։ Ամեն խաղակեսի տևողությունն է 40 րոպե, սակայն խաղակեսը ավարտվում է խաղաժամանակը լրանալուց հետո, երբ գնդակը լքում է խաղադաշտը։ Առկա են նաև այլ ժամային տարբերակներ, որոնք վերաբերվում են թե՛ լրացուցիչ ժամանակին, և թե՛ ընդհանուր խաղին մրցույթների ժամանակ։
Խաղակեսի ընդմիջումը տևում է 10 րոպե՝ ժամանակ տալով խաղացողներին վերականգնվելու համար, մարզիչներին՝ իրենց թիմերին ցուցումներ տալու, իսկ երկրպագուներին՝ հանգստանալու համար։ Երկրորդ խաղակեսին թիմերը փոխվում են կիսադաշտերով, և մեկնարկող թիմերով, որը որոշակի հավասարացնում է առավելությունը՝ կախված քամու կամ արևի նման ֆակտորներից։
Միավորները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամահատված | Փորձ | Իրացում | Տուգանային | Դրոպ-գոլ | Գոլ մարկից |
---|---|---|---|---|---|
Մինչ 1891 | 1 | 2 | 2 | 3 | 3 |
1891—93 | 2 | 3 | 3 | 4 | 4 |
1893—1905 | 3 | 2 | |||
1905—48 | 3 | ||||
1948—71 | 3 | ||||
1971—77 | 4 | ||||
1977—92 | – | ||||
1992—ներկա | 5 |
Ռեգբիի հիմքում ընկած է այն, որ մեկ թիմը պետք է վաստակի ավելի շատ միավորներ, քան մյուսը։ Միավորները հնարավոր է վաստակել տարբեր ճանապարհներով;
- Փորձ / Try
- Փորձը գրանցվում է, երբ գնդակը իջեցվում և հպվում է հակառակորդի միավորային գոտու մակերեսին։ Գնդակը կարող է իջեցվել երկու տարբերակով՝ իջեցնել այն միավորային դաշտում կամ խաղային և միավորային դաշտի գծի վրա, և հրել գոտկատեղից վեր գտնվող ցանկացած մարմնի մասով (այս դեպքում նույնպես կարող են գործածվել ձեռքերն ու թևերը)։ Հակառակորդի գոլային գիծը ընդգրկում է լայնության ամբողջ գիծը և նրա անվտանգության տարրերը։ Այսպիսով՝ գնդակը իջեցնելով գոլային գծի կամ գծի վրա գտնվող անվտանգության էլեմենտների վրա, գրանցվում է փորձ։
- Տուգանային փործ / Penalty try
- Տուգանային փորձ կարող է տրվել այն թիմին որը պաշտպանության ժամանակ կատարում է խաղի կանոնների խախտում որը նաև խանգարում է մրցավարին գրանցելու հարցակվողի համավանակ փորձը։ Տուգանային փորձը տրվում է գոլային ձողերի մեջ ընկած տարածքում։ Այս տիպի փորձ նաև կարող է տրվել երբ խոչընդոտվում է զգուշացումը կամ հեռացումը։
- Իրացում / Conversion
- Փորձ կամ տուգանային փորձ վաստակոլուց հետո թիմը ստանում է իրացման հարվածի հնարավորություն։ Խաղացողը զուգահեռ (դեպի 22-մետրային գիծը) այն կետից որտեղ կատարվել է ձործը ոտքի հարվածով գնդակը պետք է ուղարկի դեպի երկու գոլային ուղղահայաց ձողերի մեջ։ Բարեհաջող իրացումը տալիս է ևս 2 միավոր։
- Տուգանային գոլ / Penalty goal
- Տուգանային գոլը նշանակվում է մրցավարի տուգանային հարված ազդանշանով երբ հակառակորդ կողմը խախտում է կատարում։ Գորը գրանցվում է երբ գնդակը անցնում է ուղղահայաց ձողերի մեջով հորիզոնական ձողից վերև ընկած տարածքով։ Տուգանային գոլը տալիս է 3 միավոր։ Եթե տուգանային հարվածը նշանակված է գոլից շատ հեռու ապա հարցակվող թիմը կարող է որքի հարվածող այն ուղարկել դաշտից դուրս (դեպի հարցակման կողմ) և այնտեղից խաղարկել միջանցք ստանալող տարածքային առավելություն։
- Դրոպ-գոլ / Drop goal
- Դրոպ-գոլը գրանցվում է երբ խաղացողը խաղը ընթացքում ոտքով ուղարկում է գնդակը դեպի գոլը սակայն մինչ հարվածելը գնդակը պարտադիր պետք է հպվի դաշտին։ Այս հարվածի աշժեքն է 3 միավոր։