Ռաֆլզ Հոուի բացահայտումը
Ռաֆլզ Հոուի բացահայտումը անգլ.՝ The Doings of Raffles Haw | |
---|---|
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1891 |
Նախորդ | Սպիտակ ջոկատ |
Հրատարակման տարեթիվ | 1892 |
Ռաֆլզ Հոուի բացահայտումը (անգլ.՝ The Doings of Raffles Haw), շոտլանդացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից, որը գրվել է «Պատասխաններ» ամսագրի պատվերով Վիեննայում ուսանելու տարիներին՝ 1891 թվականի հունվարի 5-ից 23-ը։
Այս պատմվածքի համար նա ամսագրից ստանում է 150 ֆունտ։ Կոնան Դոյլի կենսագիր Ռ. Միլերը նշում է.
: Հենց իր՝ հեղինակի կարծիքով ինքը գրել է ոչ այդքան արժեքավոր մի բան։ Կարևոր արդյունքն այն էր, որ գրողը կարողացավ փակել պարտքերը։ Բայց հատկանշական է այն, որ ամսագիրն ընդունեց աշխատանքը. դա ցույց է տալիս, որ հրատարակիչները պատրաստ էին վճարելու Կոնան Դոյլին արդեն իսկ անվան համար միայն։ Պատմվածքի ամերիկյան հրատարակության համար Կոնան Դոյլը ստացավ ևս 40 ֆունտ[1]։
Չնայած գրականագետների այդպիսի ցածր գնահատականին՝ Ռաֆլզ Հոուի ճակատագրի մասին պատմվածքը այսօր էլ մտնում է «դեռահասային տարիքի դասական ընթերցանության» մեջ[2]։
Գլխավոր հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռաֆլզ Հոու — քիմիկ, անսահման հարստության տեր մարդ
- Ջոնս — Ռալֆզ Հոուի ծառայապետ
- Ռոբերտ Մաքինթայր — երիտասարդ նկարիչ, Ռաֆլզ Հոուի ընկերը, Լաուրայի եղբայրը
- Լաուրա Մաքինթայր — Ռոբերտի քույրը, Ռաֆլզ Հոուի նշանածը
- Մաքինթայր ավագ — սնանկացած գործարանատեր, ով վերջում հայտնվում է հոգեբուժարանում
- Հեկտոր Սփերլինգ — ծովային սպա, Լաուրայի փեսացուն, որը դեռ չի կարող ամուսնանալ, քանի դեռ հոգեհայրը չի օրհնել
- Ջոն Սփերլինգ — Հեկտորի հոգեհայրը, Ռաֆլզի օգնականը աղքատներին օգնելու հարցում
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդավոր միլիոնատեր Ռաֆլզ Հոուն տեղափոխվում է ապրելու Թեմֆիլդ՝ Բիրմինգհեմից 14 մղոն հեռավորության վրա։ Դեռ մինչ նրա գալը սկսվում են նրա մասին բամբասանքներ՝ պայմանավորված նրա հրաշալի տան շինարարության բանվորների քանակով, աշխատանքների զարմանալի արագությամբ և ծախսերի շռայլությամբ։ Գալով այդտեղ՝ Հոուն ծանոթանում է Մաքինթայրների ընտանիքին։ Մաքինթայր Ավագը զինագործական հաջող գործարանատեր էր, բայց սնանկացել էր, և ոգելից խմիչքը չարաշահելու հետևանքում գիտակցությունը մթագնել էր։
Կրտսեր Մաքինթայրների և պարոն Սփերլինգի միջոցով Ռաֆլզ Հոուն փորձում է օգնել Թեմֆիլդի բնակիչներին։ Նա ֆինանսական օգնությամբ փրկում է շատ ընտանիքներ և ձեռնարկություններ։ Նա անհավատալի հարուստ է։ Պարզվում է, նա գտել է վիսմուտը ոսկի դարձնելու եղանակը։ Ռաֆլզը լի է գաղափարներով. Կովկասում և Ֆինլանդիայում նավաշինարարական գործարաններ կառուցելու համարձակ ծրագրեր է մշակում և մտադիր է զգալի գումար տրամադրել Մեծ Բրիտանիայի ազգային պարտքը փակելու համար։ Բայց շուտով Հոուն հիասթափվում է, քանի որ նրա բարեգործությունը վերջին հաշվով ոչ ոքի օգուտ չի տալիս։ Մարդկանց մեծամասնությունը դառնում է պորտաբույծ՝ իմանալով, որ միշտ կարելի է ակնալել իրենց տիրոջ ողորմածությունը։ Ցավալի փոփոխություն է տեղի ունենում նաև Մաքինթայրների հետ. Ռոբերտը թողնում է նկարչությունը՝ ավելի շատ ժամանակ անցկացնելով իր նոր ծանոթի հետ, հորն էլ հանգիստ չի տալիս իր բիզնեսը վերականգնելու համար Հոուից գումար ստանալու կպչուն միտքը։
Ռաֆլզ Հոուն հրապուրված է Լաուրա Մաքինթայրով, որը թաքցնում է նրանից ծովային սպա Հեկտոր Սպերլինգի հետ իր նշանված լինելը։ Մի անգամ ընկճվածության պահին նա դիմում է Լաուրային՝ մի մարդու, որին համարում էր ազնիվ, փողով չհետաքրքրված մարդ։ Նրանց խոսակցության պահին անսպասելի մտնում է Հեկտորը. նավի խափանման պատճառով նրա ուղևորությունը ժամանակից շուտ էր ավարտվել։ Հոուն իմանում է, որ Լաուրան ու եղբայրը խաբել են իրեն, և Լաուրան նշանված է։ Ռաֆլզը դառնում է նշանվածների մասնակցությամբ տհաճ տեսարանի ականատեսը և սարսափելի վշտանում։ Հոգեպես ընկճվելով՝ միլիոնատերը փակվում է իր լաբորատորիայում՝ վնասելով սարքավորումները և հսկայական կարողությունը։ Ավելի ուշ նրան գտնում են մահացած. նրա հայտնագործությունը անհնար է վերականգնել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Пирсон Х. Конан Дойл. Его жизнь и творчество. — М.: Книга, 1989. — С. 280-290.
- ↑ Татьяна Рудишина. «Идеи и вдохновение для будущего года». Обзор литературных и памятных дат на 2003/2004 учебный год в помощь планированию работы детских и школьных библиотек. Журнал «Библиотека в школе». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Миллер, Рассел. Венская интермедия // Приключения Конан Дойла / пер. с англ. — КоЛибри, 2011. — ISBN 5389031040
Հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
|