Ռապակիվի
Արտաքին տեսք
Ռապակիվի, պորֆիրանման կառուցվածքի գրանիտ՝ վարդագույն օրթոկլազի կլորավուն անջատումներով, որոնք երիզավորված են սպիտակ կամ բաց կանաչ օլիգոկլազով։ Կազմված է օրթոկլազից (մոտ 40%), օլիգոկլազից (մոտ 20%), մուգ գույնի փայլարից (մոտ 8%), իդիոմորֆ քվարցից (մոտ 30%) և երկրորդական միներալներից (մոտ 2%)։ Գույնը սովորաբար գորշ վարդագույն է, կարմրավուն, երբեմն՝ կանաչավուն և նույնիսկ՝ համարյա սև։ Ռապակիվին լայնորեն տարածված է Ֆինլանդիայում և Շվեդիայում։ ԽՍՀՄ-ում հայտնի է Կարելական ԻՍՍՀ-ում, Լենինգրադի մարզում, Ուկրաինայում։ Ռապակիվին արժեքավոր շինարարական և երեսապատման քար է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |