Ռաշադ Նաբիև
Ռաշադ Նաբի օկլի Նաբիև (ադրբ.՝ Rəşad Nəbi oğlu Nəbiyev, օգոստոսի 26, 1977, Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԱՀ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար, «Ազերկոսմոս» ընկերության նախագահ (2011-2021)[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշադ Նաբիևը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 26-ին Բաքվում։ 1994 թվականին ընդունվել է Ադրբեջանի Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիա։ 2000-2002 թվականներին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կրթություն Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (ԱՄՆ)։
2006 թվականին նա ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդիի կառավարման դպրոցը ՝ «Պետական ֆինանսական կառավարում» մասնագիտությամբ։
1997-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի գործադիր գրասենյակի Տեղեկատվական ռեսուրսների և տեխնոլոգիաների կենտրոնի արտաքին կապերի վարչությունում։
2002-2004 թվականներին աշխատել է ԱՀ Կենտրոնական բանկի շուկայական գործառնությունների վարչությունում։
2004-2011 թվականներին աշխատել է որպես Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ֆինանսների, հաշվապահության և տնտեսական վերլուծության վարչության պետ։
2011-2021 թվականներին աշխատել է որպես «Ազերկոսմոս» ընկերության նախագահ[3][4]։
ԱՀ Նախագահ Իլհամ Ալիևի 2021 թվականի հունվարի 26-ի հրամանագրով նա նշանակվել է ԱՀ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rashad Nabiyev
- ↑ «Ռաշադ Նաբի օկլի Նաբիև». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ R.N.Nəbiyevin “Azərkosmos” Açıq Səhmdar Cəmiyyətinin sədri təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı president.az
- ↑ Rəşad Nəbiyev "Azərkosmos" ASC-nin sədri təyin edilib
- ↑ Rəşad Nəbiyev nəqliyyat, rabitə və yüksək texnologiyalar naziri təyin edildi