Ռաշադ Նաբիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռաշադ Նաբի օկլի Նաբիև (ադրբ.՝ Rəşad Nəbi oğlu Nəbiyev, օգոստոսի 26, 1977(1977-08-26), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ԱՀ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար, «Ազերկոսմոս» ընկերության նախագահ (2011-2021)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաշադ Նաբիևը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 26-ին Բաքվում։ 1994 թվականին ընդունվել է Ադրբեջանի Նախագահին առընթեր պետական ​​կառավարման ակադեմիա։ 2000-2002 թվականներին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կրթություն Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (ԱՄՆ)։

2006 թվականին նա ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդիի կառավարման դպրոցը ՝ «Պետական ​​ֆինանսական կառավարում» մասնագիտությամբ։

1997-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի գործադիր գրասենյակի Տեղեկատվական ռեսուրսների և տեխնոլոգիաների կենտրոնի արտաքին կապերի վարչությունում։

2002-2004 թվականներին աշխատել է ԱՀ Կենտրոնական բանկի շուկայական գործառնությունների վարչությունում։

2004-2011 թվականներին աշխատել է որպես Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ֆինանսների, հաշվապահության և տնտեսական վերլուծության վարչության պետ։

2011-2021 թվականներին աշխատել է որպես «Ազերկոսմոս» ընկերության նախագահ[3][4]։

ԱՀ Նախագահ Իլհամ Ալիևի 2021 թվականի հունվարի 26-ի հրամանագրով նա նշանակվել է ԱՀ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]