Ռայխստագ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/%D0%A0%D0%B5%D0%B9%D1%85%D1%81%D1%82%D0%B0%D0%B3%2C_XIX_%D0%B2%D0%B5%D0%BA.jpg/250px-%D0%A0%D0%B5%D0%B9%D1%85%D1%81%D1%82%D0%B0%D0%B3%2C_XIX_%D0%B2%D0%B5%D0%BA.jpg)
Ռայխստագ (գերմ․` Reichstag), 1․ «Հռոմեական սրբազան կայսրությունում» 12-րդ դարից սկսած գերմանական կայսրին կից դասային ներկայացուցչության մարմին։ 2․ Գերմանական կայսրությունում՝ սահմանադիր ժողով, Հյուսիս-գերմ․ միության (1867-1871) պառլամենտի ներքին պալատ, 1871-1918 թվականներին՝ օրենսդրությանը, բյուջեի ընդունմանը և իշխանության իրականացման հսկողությանը մասնակցող ընտրովի մարմին։ Բարձրագույն ներկայացուցչական մարմինը համարվում էր Բունդեսրատը։ 3․ Վայմարյան հանրապետությունում (1919-1933) պառլամենտի ներքին պալատը։ Կառավարությանն ու պրեզիդենտին լայն լիազորություններ տալու շնորհիվ ռայխստագի իրավունքները խիստ սահմանափակվեցին։ Ֆաշիստական տիրապետության շրջանում (1933 թվականից) պահպանվում էր միայն ձևականորեն։ 1945 թվականին վերջնականապես վերացվել է։
![Ռայխստագի շենքը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Reichstag_building_Berlin_view_from_west_before_sunset.jpg/500px-Reichstag_building_Berlin_view_from_west_before_sunset.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայխստագ» հոդվածին։ |
|