Ռազմիկ Ամիրգուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Ամիրգուլյան
Ծնվել էապրիլի 6, 1929(1929-04-06)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 29, 2012(2012-01-29) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Ռազմիկ Վաղարշակի Ամիրգուլյան (ապրիլի 6, 1929(1929-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 29, 2012(2012-01-29), Երևան, Հայաստան[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1980

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1949-1953 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1953 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Արմեն Գուլակյանի արվեստանոց։ 1958 թվականին կրկին վերադարձել է Պատանի հանդիսատեսի թատրոն և մինչև կյանքի վերջն աշխատել այդ թատրոնում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում խաղացել է ավելի քան 100 դեր։

  • Վասո, Գիքոր՝ Թումանյանի «Գիքորը»
  • Մարմարով՝ «Քանդած օջախ»
  • Սարգիս՝ «Խաթաբալա»
  • Բենիամին՝ Պետրոսյանի «Չապրած տարիներ»
  • Աֆանասև՝ «Գարնանը կվերադառնամ»
  • Ձիապան՝ «Մեր գյուղը գետի այն ափին է»
  • Նինոս՝ «Եղիցի երկիր»
  • Անտոն՝ «Ալվան ծաղիկ»
  • Ժամկոչ Վահրամ՝ «Կարմիր կիրակիի զինվորը»

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Ջրհորի մոտ», «Շրթներկ համար 4» և այլն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 83 տարեկանում մահացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի ամենահին դերասաններից
  2. «Ռազմիկ Ամիրգուլյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.